Մոտ մեկ ամիս է, ինչ վերադարձել եմ Հայաստան։ Հավանաբար՝ ժամանակավորապես։ Այնպես ստացվեց, որ մոսկովյան մեր կազինոն փակվեց, իսկ սպասողական վիճակում Մոսկվայում նստելը ոչ իմաստ ունի, ոչ էլ էժան հաճույք է։ Ունեցածս խնայողությունները թույլ էին տալիս, որպեսզի ես վերադառնամ Հայաստան ու մի քանի տարի ապրեմ իմ հաճույքի համար, բայց քանի որ ես անգործ նստել չէի կարող, Երևանում տեղավորվեցի աշխատանքի… որպես բարմեն։ Դե ողջ գիտակից կյանքս աշխատել եմ այնպիսի ոլորտում, որտեղ գերակայում է փողը, ալկոհոլն ու սեքսը, իսկ քանի որ կազինոյից հոգնել եմ, շատ ծանրաբեռնված աշխատանք չէի ուզում, բարմենությունից էլ գլուխ հանում եմ, շատ բարդ ընտրություն անել ստիպված չեղա։

Այնպես ստացվեց, որ երկար փնտրտուքներ չպահանջվեցին, ու լավ ծանոթներիցս մեկի փաբում դարձա բարմեն։ Ինձ թվում էր, թե Հայաստանում սեքսուալ կյանքի մասին հեղափոխական բացահայտումներ ես ամառային այցիս ժամանակ էի արել ինձ համար, բայց աշխատելով այս մի քանի շաբաթը՝ որպես բարմեն, ես հասկացա, որ ամառվա տպավորությունների վրա հիմնված իմ պատկերացումները նման են մենաստանի կույսի պատկերացումներին խմբակային սեքսի մասին։ 

Հայեր ջան, էս ի՞նչ ա կատարվում Հայաստանում։ Գլուխը պատով է տվել Ռուսաստանն իր Infinity Party-ներով ու ամենասկանդալային գիշերային ակումբներով։ Ռուս աղջիկները, իրենց մեծամասնությամբ, ակումբային զուգարանում սեքս են անում կամ պուլսը կորցնելու աստիճան հարբած, կամ էլ թմրանյութերի ազդեցության տակ, իսկ Հայաստանում բազմաթիվ աղջիկներ ակումբ էլ չէ, փաբեր են գալիս՝ հենց սեքսի փնտրտուքներով, ու ես դա բացահայտեցի առաջին իսկ աշխատանքային օրվանից…

Երևանյան երեկո, կիսադատարկ փաբ… Ներս է մտնում փաբի մշտական հաճախորդ հանդիսացող 20-23 տարեկան մի աղջիկ։ Առանց երկար-բարակ մտածելու միանգամից տեղավորվում է հենց բարի առջև, հանում է ծխախոտը, կպցնում ու ինձ նայելով՝ քաշում է առաջին ծուխը։

– Привет, դու երևի նոր ես աշխատում այստեղ…, – ավելի շուտ փաստն արձանագրեց նա, քան հարց տվեց։

– Есть такое дело, – ժպտում եմ ես։

– Դե ինձ մի հատ կոսմոպոլիտեն կսարքե՞ս, եթե կարելի է։

Ժպտում եմ ու անցնում եմ գործի։ Թռչունը томный հայացքով ինձ ա հետևում և պարբերաբար, երբ մեր հայացքները հանդիպում են միմյանց, ժպիտներ է պարգևում ինձ։ Դե ես էլ պատասխանում եմ, ասես ամեն ինչ բնականոն է, ու այդպես էլ պետք է լիներ։
– ԽնդՌեմ, – ընդգծված «Ռ»-ով ասում եմ ես՝ սկսելով իմ խաղը։ Մեր թեթևաբարոները բոլոր ժամանակներում էլ եղել են դրսի հետ կապված ամեն ինչի երկրպագու, այդ թվում նաև դրսից եկած հայրենակցի։

– Ռուսախո՞ս ես։

– Հա, недавно вернулся на родину…

– Բայց հասկանո՞ւմ ես չէ՞, երբ ես խոսում եմ հայերեն։

– Հա-հա, ես էստեղ եմ մեծացել, ուղղակի համարյա 10 տարի էստեղ չեմ ապրել։

– Մոսկվա՞։

– Ահա, – ժպտում եմ ես, – бывали там?

– Չէ, բայց շատ կուզենայի, – պատասխանում է նա ու նոր սիգարետ կպցնում։

Խոսակցությունն ու խաղն ակնհայտորեն ստացվում էր։ Արդեն 10 րոպե հետո ես անմեղ պատմություններ էի պատմում մոսկովյան կյանքից՝ դիտավորյալ խուսափելով ցանկացած բանից, որը կարող էր պարծենկոտի տպավորություն թողնել իմ մասին։ Նա այն մասսայից էր, ում համար եթե ոչ ցնցող, ապա տարօրինակ թվաց այն բանը, որ ես տրագեդիա չեմ անում նրանից, որ վերադարձել եմ Հայաստան, ու ուշքումիտքս էստեղից գնալու մասին չէ, բայց ես արագ անցա այդ թեմաները՝ խոսակցությունը նրա վրա տանելով…

Ոչ մի առանձնահատուկ բան չկար նրա պատմածների ու խոսացածների մեջ, ակնհայտ էր, որ ոչ կյանքից դարդոտված ա, ոչ էլ ինչ-որ առանձնապես հետաքրքիր կյանք ունի։ Մարդն ուղղակի եկել ա հանգստանալու ու ֆլիրտ անելու, իսկ գուցե նաև ավելին։ Ուզեցի պարզել, թե որքանո՞վ է նա կոնսերվատիվ, որովհետև ես վաղուց արդեն չեմ դատում զուտ փաբ գալու, ծխելու ու կոկտեյլ խմելու փաստից․ Մոսկվային եմ դեռ սովոր։

Սկսեցի անեկդոտներ ու байка-ներ պատմել Հայաստանից հարս տանելու եկած կերպարների մասին, հայերի ռուսաստանյան արկածների մասին, ռուսների հայաստանյան արկածների մասին… Դա իրականում խորամանկություն էր։ Նախ, ես իմ հեգնական դիրքորոշումն եմ ցույց տալիս էդ «ավանդական-հայեցիական» բաների նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ աղջիկները համարյա ոչինչ այդքան չեն գնահատում տղամարդու մեջ, որքան նրա հումորի զգացումն ու իրենց համար հետաքրքիր ու զվարճալի թեմաներ պահելու ունակությունը։

… Այսպես զրուցեցինք մեկ ժամի չափ, թեև նա ավել չխմեց։

– Ֆեյսբուքում կա՞ս, – հարցրեց նա։

– Нет, меня нету в соцсетьях, ценю только реальное общение.

– Դե կապ պահելու համար…

– На это имеются такие хитроумные штучки… мобильниками называются…

– Բա հիմա եթե ուզենամ քեզ գործից դուրս տեսնել, – խորամանկ ժպտաց նա։

– Это приглашение на свидание?, – наигранно զարմացա ես։

– Համարդ կասե՞ս, թե՞ ոնց, – ոչ պակաս наигранно անհամբեր պատասխանեց նա։

Տվեցի։ Հաջորդ օրն՝ ազատ օրս էր։ Հանդիպեցինք։ Էլի, ոչ մի էքստրաօրդինար բան, ավելի շուտ պարտադիր прелюдия էր, քան ժամադրություն։ Մի երկու բաժակ իրար հետ խմեցինք, ու մեկ էլ նա ասաց.

– Լսի, ի՞նչ անենք էսօր։

– Я так понимаю, делать большой андронный коллайдер ты не слишком настроена?

Նա ծիծաղեց ու պատասխանեց. «Я настроена ДЕЛАТЬ…»

Դե նման իրավիճակներում ջենտլմենները չեն ստիպում, որ իրենց աղաչեն-պաղատեն, այլ գործում են… կամ էլ тактично ցվրվում, եթե նման անհամեստ առաջարկ անողը страшна как смертный грех։ Կրեատիվիզմի ոչ իմաստ կար, ոչ էլ հավես։ Ոչ բարձրակարգ թռչուն էր, ոչ բարձր մակարդակ ուներ, ոչ էլ ինչ-որ սկզբունքային տարբերություն կար փաբային կյանքի սիրահար այլ աղջիկների ու նրա միջև (ինչպես հետո պարզեցի)։ Ուղղակի բարետես մի աղջիկ էր, ով ուզում էր սեքսով զբաղվել ու ոչ ավել. ոչ ինչ-որ հարաբերություններ, ոչ ինչ-որ մտափիլիսոփայական քննարկումներ, ոչ փսիխոանալիզ, ոչ էլ անիմաստ բարդացումներ։

– Не хочу показаться тупым девственником, но в какие места едут в таких патриотических ситуациях?

– Ոնց ա երևում, որ էստեղից չես, ես կասեմ…

Արդյունքում, հայտնվեցինք ինչ-որ մոթելատիպ տեղ, որտեղ անիմաստ խոսակցությունների վրա ժամանակ էլ չկորցրեցինք… Չեմ կարող ասել, որ սեքսն անմահական էր, բայց բողոքելու պատճառ էլ չունեմ։ Ակնհայտ էր, որ նա թեև անփորձ չէ, բայց պոռնոաստղի հմտություն էլ չուներ, թեև փորձեց անել այն ամենը, ինչ տեսել էր պոռնոֆիլմերում փոփոխական հաջողությամբ…

Այս ռանդեվուից մոտս տպավորվեց դրա առաջին անգամ լինելը նոր поприщe-ումս և «շեֆիս» ծաղրական հայացքը վզիս վրայի կապտուկը տեսնելուց հետո, երբ հաջորդ երեկոյան կրկին եկա աշխատանքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել