Մի եվրոպացի ծանոթի հետ զրուցում էինք. շատ թեժ քննարկում գնաց Հարավային Կովկասում միջազգային, միջանձնային, միջմշակութային... լեզվի ոչ միայն գործածման, այլ նաև գերակա և մենաշնորհային դիրքերից հանդես գալու շուրջ. նա, թեպետ արևմտաեվրոպական հայացքների ջատագով էր իրեն համարում, սակայն կարծում էր, որ հարավկովկասյան տարածաշրջանային շփման լեզվի առումով ռուսերենին ոչինչ չի փոխարինի, և նա էլ կշարունակի այդպիսին մնալ: Որոշ առումով կարելի է համաձայնվել, մինչդեռ շատ ավելի նպաստավոր կլիներ, եթե տարածաշրջանում ազգերը շփվեին իրենց երկրների ազգային լեզուներով (ոչ միայն ռուսերենով կամ գլոբալ` անգլերենով)` տիրապետելով այդ (հարևան) երկրների ազգերի լեզուներին այնպես, ինչպես գերմանացին տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին, իտալերենին, ֆրանսիացին` գերմաներենին, անգլերենին, իտալերենին և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել