Չնայած որ անցյալ տարին աչքի ընկավ գյուղատնտեսության համար անբարենպաստ եղանակային պայմաններով, այնուամենայնիվ, ըստ պաշտոնական տվյալների՝ տարին համարել ձախողված ճիշտ չի լինի:

Անցյալ տարին աչքի ընկավ վարելահողերի նպատակային օգտագործմամբ, որը շատ լուրջ խնդիր է հանդիսանում մեզ համար: Այժմյան տվյալների համաձայն՝ 4 տարիների ընթացքում մենք կարողացել ենք 50 հազար հա չմաշկվող հողեր մշակել, իսկ միայն անցած տարի այդ թիվը կազմում էր 14 հազար հա: Այսպիսի դրական ցուցանիշներին հիմնականում նպաստեցին պետական օժանդակության ծրագրերը: Շատ կարևոր փաստ է, որ հացահատիկային մշակաբույսերի մասով տարածքներն ավելացել են 20 հազար հա-ով: Վերջին տարիներին զգալի ավելացել են մանր գյուղացիական տնտեսությունները, որոնք ավելի արդյունավետ գործելու համար պետք է միավորվեն, այս խնդրի լուծմանն են ուղղված կոոպերացիաների ստեղծումը:

Զգալի աճ է նկատվում նաև ջերմոցային տնտեսությունների ոլորտում` անցած տարի 45 հա չափով նոր տնտեսություններ են ստեղծվել: Այս տարի 70 հա չափով արդեն սկսվել են կառուցվել:

Գյուղատնտեսության համատարած հաշվառման տվյալների ուսումնասիրության արդյունքում անցած տարվա կտրվածքով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի 2.5 տոկոս աճ ունենք, 677 հազար գլուխ խոշոր եղջերավոր, 771 հազար էլ մանր եղջերավորներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել