ՀՀ Կառավարության կողմից հաստատված հիփոթեքային ոլորտին վերաբերող բարեփոխումները կնպաստեն ոչ միայն բնակարանների գնման աճին (հաշվի առնելով այն, որ հիփոթեքի տրամադրումը և մարումը հնարավոր կլինի իրականացնել համասեփականատերերի ընդանուր եկամտի եկամտահարկից ելնելով), այլ նաև շինարարական ոլորտի զարգացմանը: Միկրո մակարդակով ուսումնասիրելով այս ոլորտը՝ պետք է արձանագրել, որ այս որոշումը կնպաստի աշխատատեղերի ավելացմանը, լրացուցիչ եկամտի (ինչը դրական է բյուջեի համար) լրացուցիչ սպառմանը, ինչպես նաև մետաղական ամրակների արտադրության աճին:

Բնականաբար, հիփոթեքային բարեփոխումները կնպաստեն կառուցված բնակելի շինությունների սպառման աճին, ինչը կենթադրի նոր ներդրումներ այս ոլորտում՝ նոր շենքերի կառուցման տեսքով:

Խոսելով այս ոլորտի զարգացման մասին` պետք է արձանագրել, որ նախորդ տարվա կեսերին արդեն աճը կազմել էր 0.7 տոկոս:
Հետաքրքրությունը կմեծանա հատկապես այլ երկներից ներդրումների առումով: Դեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում միջազգային վարկային կազմակերպությունների կողմից շինարարությանն ուղղված միջոցներն աճել են 66.6 անգամ՝ կազմելով 6 մլրդ 108.3 մլն դրամ: Այս փոփոխությունը, բնականաբար, կնպաստի ներդրումների զգալի աճմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել