1. Քացախային փաթաթումներ

Վերցնել 1 բաժակ ջուր, 1 ճաշի գդալ 9%-անոց քացախ: Թանզիֆե կտորը թրջել, դնել որովայնին, վրան սննդային թաղանթ: Պահել կես ժամ:

2. Խմորիչով դիմակ

20 գրամ խմորիչ, 5 թեյի գդալ սերուցք, 5 թեյի գդալ մեղր: Խառնել, քսել որովայնի մաշկին: Դիմակը սնուցում է, ձգում մաշկը և մեծացնում առաձգականությունը:

3. Եղինջի դիմակ

2 ճաշի գդալ չոր եղինջին ավելացնել 1 բաժակ ջուր, եռացնել 10 րոպե: Սառեցնել, թրջել թանզիֆե կտորը, դնել որովայնին, վրան սննդային թաղանթ: Պահել մոտավորապես 1 ժամ:

Որքան հաճախ կրկնեք այս պրոցեդուրաները, այնքան արդյունքն ավելի շուտ կտեսնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել