NASA-ի (ԱՄՆ ավիացիայի և տեզերագնացության) «Dawn» տիեզերանավը տարօրինակ վառ լույս է հայտնաբերել Սերես գաճաճ մոլորակի վրա, որի շուրջ պտույտն այն կսկսի ուրբաթ օրը։


Նախնական լուսանկարները պարզապես շփոթեցնող ֆոտոթիզերներ են։ Գիտնականները չեն կարող հստակ պատասխան տալ այն հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում այս լույսը, մինչև NASA-ի «Dawn» տիեզերանավն ապրիլին կսկսի մոտ տարածությունից լուսանկարներ անել։ «Dawn»-ն այս պահին Սերեսից 40,240 կմ հեռավորության վրա է գտնվում` մոտենալով 8 տարվա հեռավորության կամ 41.842.944 կմ տարածության (Արեգակի ու Երկրի միջև հեռավորության եռակի չափը) ավարտին։

Հետազոտողները, որոնցից շատերը տասնամյակից ավել աշխատել են 473 միլիոն դոլար արժողություն ունեցող «Dawn» առաքելության վրա,  նշել են, որ զարմացած են՝ տեսնելով Սերեսից երևացող այս տարօրինակ լույսը, որն առկայծում է գաճաճի խառնարաններով ծածկված «մութ պրիմիտիվ կոմպոզիցիաներով մակերեսից», ինչպես նշել է «Dawn» առաքելության գլխավոր հետազոտող Կարոլ Ռեմոնդը։ Այն իրենից յուրահատուկ երևույթ է ներկայացնում արեգակնային համակարգում։

Առեղծվածը կլուծվի, սակայն սա իսկապես այն երևույթներից մեկն է, որը մեզ անհագ հետաքրքրությամբ է լցնում։

NASA-ն հույս ունի արեգակնային համակարգի մասին ավելին իմանալու համար «Dawn» տիեզերանավն ուղարկել Սերես, ինչպես նաև դեպի «Vesta» երկնաքար։ Սերեսի ու Վեստայի նման օբյեկտների միավորումը կարող է օրինակ լինել այն բանի, թե ինչպես է կազմավորվել Երկիրը։ Ինչևէ, դա տեղի չի ունեցել երկնաքարային գոտում, որտեղ Յուպիտերի գրավիտացիան խանգարել է ամեն տեսակ քարերին հալվել ու մոլորակ դառնալ։ «Սրանք ասես երկու բրածո մարմիններ լինեն, որոք ծագում են արեգակնային համակարգից և ցույց տալիս, թե ինչպես է այն ծագել»,-նշել է Ռեյմոնդը։

Այս պահին հետազոտողների մոտ հարց է առաջացնում, թե ինչ է իրենից ներկայացնում 91.7 լայնություն ունեցող խառնարանից երևացող լույսը։ Առանց բավարար փաստերի երևակայությանը զոռ տալու փոխարեն եկեք պարզապես նշենք այն, ինչ ակնհայտ է՝ դա այլմոլորակային կյանք է։

Անկենդան մոլորակից եկող այս աննորմալ ազդանշանը միայն գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենար չէ, որ հիշեցնում է։ Սա հիշեցնում է ֆիլմարտադրության պատմության լավագույն օրինակներից մեկը՝ Սթենլի Կուբեկի 1968թ-ի «2001թ. Տիեզերական ոդիսական» ֆիլմը, որը պատմում է գալակտիկական գերզարգացած քաղաքակրթության մասին, որը լուսնի վրա նշան թողեց ու այն այնպես ծրագրավորեց, որ վերջինս ազդանշան արձակի, որ մարդիկ այն գտնեն։

Սեթ Շոստակը նշում է, որ Սերեսի լույսերը նրան հիշեցնում են էլեկտրաֆիզիկոս Ֆրիմեն Դիսոնի այն տեսությունը, թե ինչպես հեռավոր ու անկենդան քարերը կարող էին վերաձևավորվել ու նոր կյանք ստանալ։
Դիսոնը Յուպիտերի Եվրոպա անունով լուսինն է որպես օրինակ բերում, որի մակերեսի սառույցների տակ հնարավոր է հեղուկ օվկիանոսներ լինեն։ Եթե օվկիանոսները գոյություն ունեն, և եթե կյանքը երբևէ նրանցից գոյացել է, ապա յուրաքանչյուր օրգանիզմ, որը զարգացել է՝ գոյատևելու դրա մակերեսին, պետք է կամ ոսպնյակներ, կամ հայելիներ ունենար՝ արևի լույսը կենտրոնացնելու և իրենք իրենց ջերմությամբ ապահովելու համար»,-այս մասին պատմել է Դիսոնը 2003թ-ին ունեցած իր ելույթում։ Այս հայելիները կամ արտացոլանքները պետք է իրենց չափերով բավականին մեծ լինեին՝ հաշվի առնելով արեգակից դրանց հեռավորությունը։

Այպես որ այլմոլորակային կյանք գտնելու համար մենք պետք է կարողանանք երկնաքարեր գտնել ու տեսնել՝ արդյո՞ք դրանց վրա վառ կետեր կան, թե ոչ։
Դիսոնն այլմոլորակային կյանքի որսը համեմատել է որսորդության այն եղանակի հետ, երբ որսորդներն իրենց գլխին լույս են ամրացնում ու կրակ բացում որսի վրա, երբ լույսն արտացոլվում է նրանց աչքերում։

Նա երկնաքարերի վրա գտնվող հնարավոր վեգետացիան «արևածաղիկներ» է անվանում։ «Նրանք պետք է որ միշտ նայեն դեպի արեգակին ու կարողանան տարածվել տիեզերքով, քանի որ գրավիտացիան այս օբյեկտերի վրա թույլ է, իսկ արեգակնային լույսը նրանք կարող են կուտակել մեծ մակերեսից»։

Միգուցե Սերեսի վրա երևացող պայծառ հետքերն ինչ-որ էնդեմիկ բույսի կյանքի վկայություն է, որն արեգակնային էներգիա կլանելու համար հսկայական կլանիչների կարիք ունի, որոնք արգակնային լույսը դեպի իրենց կգրավեն։ Իսկ «Dawn» տիեզերանավը կլինի այդ կլանիչները «որսացողը»։
Գիտնականները ենթադրություններ են անում այս պայծառ հետքերի մասին, ըստ որոնց՝ սրանք կարող են ջրային գոլորշու արտազատումներ լինել, արտացոլվող աղ կամ էլ սառույցի կտորներ լինել։

Այլմոլորակային կյանքի փնտրտուքները մշտապես սխալ ուղղությամբ են ընթացել տասնամյակներ շարունակ ու մինչ այսօր էլ շարունակվում են այսպես։ Տիեզերագնացները վերջին տարիներին ավելի քան 1800 մոլորակներ են հայտնաբերել արեգակնային համակարգից դուրս։ Եվ 2013թ-ի նոյեմբերին հրապարակված հետազոտության մեջ նշվել է, որ դրանց 5.7 տոկոսը, որոնց ուղեծրայի պտույտը 200-400 օր է տևում, կարող են Երկրի նման հյուրընկալ պայմաններ ունենալ։ Այնպես որ, Երկրից բացի, այլ վայրում կյանքի գոյության հավանականությունը բավականին մեծ է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել