Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի օր, երբ նա զգում է, որ ապրում է ոչ այնպես, ինչպես ցանկանում է։ Նրա համար կյանքը դառնում է տաղտկալի։ Խնդիրները, օրվա ընթացքում ծանրաբեռնված լինելը հանգեցնում են դեպրեսիայի, իսկ չնչին ուրախությունների համար ժամանակ անգամ չի լինում։ Եթե քո կյանքում հենց այդպիսի օր է եկել, և դու մտածում ես փոփոխության, հոգեկան հանգստի և ներքին հավասարակշռություն ձեռք բերելու մասին, ապա այս հոդվածը հենց քեզ համար է։ Իսկապես, այս ճանապարհը հեշտ չէ, և հենց որ շատ դժվարությունների միջով անցնես, կդառնաս երջանիկ և անհոգ։

Կան մի քանի խորհուրդներ, որոնք իմանալով՝ ճիշտ որոշումներ կայացնելն ավելի հեշտ կլինի։

 1 Մի՛ կրկնօրինակիր

Երբեմն այնպես է ստացվում, որ քեզնից անկախ կրկնօրինակում ես ուրիշի սովորությունները, պահելաձևը և խոսելաձևը։ Դրանում ոչ մի վատ բան չկա, եթե, իհարկե, բնավորության վատ գծեր չեն։ Սիրիր և ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին իրականում կաս։

 2 Ճանապարհի կեսից մի նահանջիր

Եթե արդեն գիտես՝ որն է քո առաքելությունը կյանքում, ոչ մի դեպքում հուսախաբ մի եղիր։ Եթե թևաթափ ես եղել կամ որևէ բանում կասկածում ես կամ պարզապես հոգնել ես, ապա մտածիր՝ որքան վառ և երջանիկ ապագա է քեզ սպասվում։ Միշտ առաջ շարժվիր, հասիր քո բոլոր նպատակներին, նորից և նորից փորձիր։

 3  Փորձություններ

Երևի նկատել ես հետևյալ օրինաչափությունը. եթե մարդն ի սրտե որևէ բան է ցանկանում, ապա դժվարությամբ է հասնում դրան։ Սովորաբար նա իր կյանքի ընթացքում բախվում է փորձությունների և դժվարությունների, բայց վերջապես ստանում է այն, ինչին իսկապես արժանի է։ Հետևաբար, խնդիրներին պետք է թեթև վերաբերել։ Միշտ հիշիր. բոլոր խնդիրները ժամանակավոր բնույթ են կրում, և ինչպես ասում են՝ «մի օր քեզ համար էլ արև կբացվի»։

 4 Ծայրահեղությունից ծայրահեղություն

Հաճախ կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր թախտին նստած՝ իրենց բախտին են սպասում և նույնիսկ չեն փորձում որևէ բան ձեռնարկել։ Մյուս ծայրահեղությունն էլ այն է, երբ մարդիկ իրենց համար պատնեշ են կառուցում, չափից շատ են պահանջում, երբեմն նաև ոչինչ չտալով և իրենց հորինած կամ ուրիշներից վերցրած սկզբունքներին հետևելով էլ ապրում են։ Սրանք երկու ծայրահեղություններ են, որոնք վաղ թե ուշ սկսում են հոգնեցնել։ Այս դեպքում մարդը հիասթափվում է, դեպրեսիայի մեջ ընկնում և կյանքի նկատմամբ հետաքրքրությունը կորցնում։ Պահպանիր կյանքի ներդաշնակությունը և փորձիր բոլոր ոլորտներում հաջողության հասնել, բայց առանց անազնիվ քայլերի դիմելու։

 5 Հույզեր

Ժամանակակից մարդը հաճախ է սթրեսային իրավիճակների մեջ հայտնվում, որի հետևանքով էլ ձեռք է բերում ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ։ Այդ իսկ պատճառով պետք է զգացմունքները վերահսկել սովորել։ Յուրաքանչյուր իրավիճակում պետք է ինքնատիրապետում ունենաս, երբեք դիմացինիդ մի վիրավորիր։ Միշտ մարդկանց հարգանքով վերաբերվիր, և նրանք էլ քեզ լավ կվերաբերվեն։

 6 Ամենակարևորը

Քո մտերիմ մարդկանց մասին մի մոռացիր։ Նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացրու, երախտապարտության խոսքեր ասա նրանց, ցույց տուր քո սերը նրանց նկատմամբ։ Չէ՞ որ նրանք քո կյանքի ամենակարևոր մարդիկ են։ Հաճախ այցելիր քո ծնողներին և սիրիր քո երկրորդ կեսին և երեխաներին։

 7 Ժամանակ

Հիշիր, որ երբ քո առջև նպատակ ես դնում, բայց այն իրականացնելու համար ոչ մի քայլ չես անում, ապա դու ուղղակի ծախսում ես քո էներգիան և ժամանակը։ Եթե քո աշխատանքը քեզ հոգեպես հաճույք չի պատճառում, ապա դու չես հասնի այն արդյունքին, ինչին որ ցանկանում ես։ Դրա համար քո առջև իրական նպատակներ դիր և իրականացրու դրանք։

 8 Ոգեշնչում

Եթե քեզ դուր չի գալիս կամ ոգևորում այն, ինչով զբաղվում ես, ապա վստահ կարելի է ասել, որ ժամանակն անիմաստ գնում է։ Եթե այն քեզ բարոյապես հաճույք չի պատճառում, ապա մտածիր գործունեության փափոխության մասին։

Որպեսզի քո առաքելությունը գտնես, պետք է քո սիրելի գործով զբաղվես, որը և՛ ոգևորություն, և՛ լիարժեքության զգացում կպատճառի, և՛ կօգնի քեզ նոր բարձունքների հասնել։

 9 Ճանաչիր ինքդ քեզ

Նախևառաջ դու պետք է ինքդ քեզ հետ անկեղծ լինես։ Անպայման կատարիր այն առաջադրանքները, որոնք դու ինքդ ես քո առջև դրել։ Սովորիր սիրել քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս և կատարելագործվիր։ Հոգեկան ներդաշնակության հասիր և դու կհասկանաս՝ որն է իրական երջանկությունը։

10 Կյանք

Հաճախ չես հանդիպի այն մարդկանց, ովքեր հեշտ են ապրում, խնդիրներ չունեն և անախորժությունների մեջ չեն ընկնում։ Այդպիսի մարդիկ բացառություն են։  Հաճախ մարդիկ հենց իրենք են իրենց կյանքը բարդացնում, հոռետեսությամբ լցվում։ Կյանքին ավելի թեթև վերաբերվիր և հիշիր, որ այն հավերժ չէ։ Ավելի լավատես եղիր և դիմացինիդ ժպիտներ պարգևիր։

Թվում է, թե սրանք մանրուքներ են, բայց դրանցից յուրաքանչյուրը կարևոր է և իր ուրույն դերն ունի մեր կյանքում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել