1. Դոն «Dragon» Ուիլսոն

«Արյունոտ բռունցք», «Հրե օղակ» ու «Կիբորգ որսորդը» ֆիլմերի աստղը, ով մինչև դերասան դառնալը 11 անգամ դարձել էր քիքբոքսինգի առաջնությունների հաղթող, ներկայումս զբաղվում է երիտասարդ տղաներին մարզելով ու հրաժարվում է դերեր ստանձնելու առաջարկներից։

2. Մայքլ Դուդիկոֆֆ

1985 թվականին մարտաֆիլմերի վարձույթում բում արած «Ամերիկյան նինձյա» ֆիլմի ռուսական արմատներով այս աստղը ներկայումս վարում է պաշտոնաթող աստղի կենսակեպ։ Նա ունի առանձնատուն Կալիֆորնիայում, զբաղվում է ճարտարապետությամբ, ունի մանկական հոգեբանի դիպլոմ, թենիս է խաղում և զբաղվում է ջիուջիցուի անհատական պարապմունքներով իր մարզչի հետ։

3. Էրիկ Ռոբերթս

Անվանի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի ավագ եղբայրը մեզ հայտնի դարձավ 80-ականներին նկարահանված բազմաթիվ մարտաֆիլմերում խաղացած իր դերերով։ Ներկայումս նա հիմնականում զբաղված է իր ավելի հայտնի քրոջ հետ պարբերաբար գժտվելով, իսկ վերջերս էլ անցել էր թմրանյութերի կախվածությունից ազատվելու ռեաբիլիտացիոն կուրս։

4. Միշել Քիսսի

Մենք հիշում ենք նրան Ժան Կլոդ Վան Դամի այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Արյունոտ սպորտ»-ն ու «Արկածներ փնտրելիս»-ը, որոնցում նա մարմնավորում էր «չարի» դերը, դե իսկ այն տեսարանը, երբ նա ոտքով հարվածում է քարե հիմնասյանը, վստահաբար շատերին էր տպավորել։ Վան Դամի հետ հանդիպումը բեկումնային էր Միշելի կյանքում, և դրանից հետո նրա անունը հայտնվել է Վան Դամի գրեթե բոլոր ֆիլմերի տիտրերում։
Ներկայումս նա շարունակում է նկարահանվել ֆիլմերում ու խորհրդատվություններ է մատուցում մարտաֆիլմերում մարտական տեսարաններ նկարահանելու համար։ 

5. Քերի-Հիրոյուկի Տագավա

Գրեթե իր ողջ կարիերայի ընթացքում ճապպոնացի այս դերասանը մարմնավորել է բացասական կերպարների, իսկ համաշխարհային հռչակ նա ձեռք բերեց «Մահացու մենամարտ» ֆիլմում Շանգ Սունգի դերով։ Ներկայումս նա ակտիվորեն շարունակում է նկարահանվել տարբեր ֆիլմերում։

6. Մատտիաս Հյուզ

Բարձրահասակ այս գերմանացուն հիշում են բոլորը, բայց քչերն են հիշում, թե որ ֆիլմերից։ Նա հիմնականում չարագործների դերեր է խաղացել ու հայտնվել է կինոյում կրկին շնորհիվ Ժան Կլոդ Վան Դամի, ով հրաժարվել էր նկարահանվել «Չնահանջել և չհանձնվել» ֆիլմի երկրորդ մասում, ինչից հետո պրոդյուսերները հրավիրեցին այս դերի համար Մատտիասին, ով մինչ այդ զբաղվում էր քիքբոքսինգով ու աշխատում էր ակումբի անվտանգության ծառայությունում։ Ներկայումս նա շարունակում է նկարահանվել ֆիլմերում։

7. Մարկ Դակասկոս

Կունգ ֆուի գիտակ Դակասկոսը նկարահանվել է ավելի քան 40 մարտաֆիլմերում, որոնցից շատերը հայտնի են մեզ։ Ներկայումս Մարկը շարունակում է նկարահանվել ֆիլմերում, ինչպես նաև ունի մարտարվեստների դպրոցների ցանց, որտեղ դասավանդում է իր իսկ կողմից մշակված մարտաձև, որը հիմնված է կարատեի, բռնցքամարտի ու կունգ ֆուի վրա։

8. Միստր Թի

 

9. Սինտիա Ռոտրոկ

Ճերմակամաշկ այս շիկահերը հայտնի դարձավ մարտաֆիլմերի մեր սիրահարներին դեռ Խորհրդային Միության տարիներին, երբ իսկական հիթ էր «Օրենքից վեր 2. շիկահերի ցասումը» ֆիլմը։ Դրանից հետո նա նկարահանվել է էլի բազմաթիվ ցածրաբյուջետ մարտաֆիլմերում, որոնցից շատերը մենք տեսել ենք կրկնօրինակված վիդեոերիզներով 80-ական և 90-ական թվականներին։ Ներկայումս նա դաստիարակում է դստերը, փոխել է մազերի գույնը, հանդիսանում է մարզասրահների ցանցի սեփականատեր, 6 տարբեր մարտարվեստների սև գոտու կրող և շարունակում է համագործակցել կինոստուդիաների հետ՝ խորհրդատվություններ մատուցելով մարտական տեսարանների համար։

10. Բոլո Յանգ

Մարդ, ում մենք հիշում ենք դեռ Բրյուս Լիի մասնակցությամբ 70-ականներին նկարահանված ֆիլմերից, իսկ հետո բազմաթիվ մարտաֆիլմերից, որոնք 80-ական և 90-ական թվականներում այդքան պոպուլյար էին մեր վիդեովարձույթում։ Հատկապես նրա «Վագրի ճանկը» ֆիլմի շնորհիվ մեր դեռահասները հավատում էին, որ կարող են իրենց մատները դանակի պես ծառայեցնել։
Հիմա Բոլոն գրեթե չի նկարահանվում և բնակվում է ԱՄՆ-ում, սակայն նա հանդես է գալիս որպես բազմաթիվ մարտաֆիլմերի մարտական տեսարանների խորհրդատու, իսկ նրա որդին՝ Դեվիդ Յանգը, հոլիվուդի ամենահայտնի ֆիթնես մարզիչներից է։

11. Հերի Դենիելս

12. Սամմո Հուն

Ջեկի Չանի հավատարիմ ընկերն ու զինակիցը, ով, կշռելով մոտ 100 կիլոգրամ, իրոք հանդիսանում է մարտարվեստների փորձագետ։ Նկարահանվել սկսել է դեռ Բրյուս Լիի ֆիլմերում, իսկ փառքի գագաթնակետին հասավ 80-ական թվականներին՝ գրեթե միշտ մարմնավորելով Ջեկի Չանի հերոսների թմբլիկ ընկերոջ կերպարներ։ Ներկայումս նա շարունակում է նկարահանվել ֆիլմերում, հանդես է գալիս որպես խորհրդատու և պրոդյուսեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել