Արդեն մի քանի օր է, որոշ «հայրենասերներ», որոշ անտեղյակ մարդիկ (առանց վիրավորանքի երանգի եմ սա գրում) շարունակում են մեղադրել օդանավակայան գնացած յուվենտինոներին: Կրկնում եմ արդեն հազարերորդ անգամ. մենք դինավորելու էինք գնացել Յուվենտուս ԱԿՈՒՄԲԻ ֆուտբոլիստներին, այլ ոչ Իտալիայի ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ: Իսկ 90 րոպե նույն էդ ֆուտբոլիստները մեր թշնամիներն էին: Մենք 90 րոպե դաշտում մնացինք, այլ ոչ մեծ մասի պես թողեցինք հեռացանք: Երևի նրանց մի մասը շտապում էր շուտ լքել դաշտը, որ երևի «այն 200 հոգու» մասին գրեր: Այսօր արդեն կրկին նման գրառումներ են պտտվում, բայց շատ ավելի անհիմն Չ ու զզվելի, պրովակացիոն: Խնդրում ենք, հորդորում, պահանջում, մի քանի վայրկյան տրամադրեք, այցելեք մեր կայք` Juventus.am, դիտեք, թե ինչպես ենք մենք 90 րոպե երկրպագել մեր հավաքականին, հետո խոսեք: Մեր քննադատներից քանիսն են մեր 11 տոկոսի չափով հավաքականի երկրպագում: Կենտրոնացեք նրանց վրա, ովքեր Իտալիայի դրոշներով էին եկել խաղին, ովքեր հետո ուրախություն էին հայտնել Իտալիայի հաղթանակի կապակցությամբ, կենտրոնացեք նրանց վրա, ովքեր ասում էին «էս 3:1 էլ մնա, թույն ա», «սրանք ֆուտբոլ խաղալ չսովորան»: Կրակի վրա յուղ մի լցրեք, ուղեղը նաև մտածելու համար է տրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել