Ստատուս, որը դուր չի գա շատ ընկերներիս:

Այս ստատուսով ուզում եմ դիմել իմ ու ոչ միայն իմ ընկերների շարքում, այլ ընդհանուր ՖԲ-ում ՓՈՂՈՎ վայիվատ անող ԲՀԿ ու ՀՀԿ երիտասարդներին՝ թե աղջիկ, թե տղա: 
Հարգելի հին ու նոր ընկերներ, էս ո՞ւր եք կորել, այ խիզախ էակներ: Ես ժամանակին ասում էի, որ իրար միս մի կերեք, անիմաստ ա, քանի որ օր է գալու, որ ձեր ստատուսների 90 տոկոսը գարնանային արևն է լինելու, իսկ փողոցում իրար դեմքի եք նայելու, ու սա ձեր կռիվը չի: 
Չեք ամաչո՞ւմ, այ երիտասարդներ, էս դեպքում նաև տեղին է ասել՝ այ ջահելներ։ Արա, փոխանակ ձեր կուսակից տարիքով ընկերների ճանապաարհով չգնաք, փոխանակ իրանց նման իրար չքրֆեք, հետո ժամանակ անց իրար պաչիկով բարև տաք, այլ շարունակում եք նրանց ճանապարհով շարժվել ու, ինչպես միշտ, կռվից հետո, պնդաճակատի նման էլի իրար հետ ասում խոսում-ծիծաղում ե՞ք, արա։
Բա մի ամիս առաջ, իրար հերթ չտալով, ստատուս էիք գրում, իրար քրֆում, ամեն մեկն իրա շեֆին դրել գլխին, ման էր տալիս, էլ գող փիսո, էլ քաչալ շուն (ու զարմանալին էն ա, որ աղջիկներն ավելի շատ էին քրֆում), իսկ էսօր կորել ե՞ք, արա, գարնան մասին ստատուսներ ե՞ք գրում, բա ո՞նց եք մարսում իրար տված քֆուրները, ո՞նց եք կուլ տալիս վիրավորանքները, թե՞ էս դարում էդ արդեն մոմենտ չի, կլողնաք, կանցնի։ Ուրեմն կուսակցական զնաչոկն ինքնասիրությունից կարևոր ա՞, արա։
Հիմա իմ ԲՀԿ-ական ու ՀՀԿ-ական ընկերների պատերին նայում եմ, ոնց որ վագրերը դառած լինեն ջեբի շուն, չկան գազաները, դերասանները, որոնք ամեն օր ժողովրդի փրկության մասին ստատուս էին գրում, էսօր արդեն մենակ իրանց ոռի փրկության մասին են ստատուս գրո՞ւմ։ Արյաաաաա, բա ո՞ւր են ձեր ցավն ու կսկիծը, ո՞ւր ա ձեր՝ ժողովրդին օգտակար լինելու առաքելությունը, ասե՞մ՝ ուր ա, չունեեք, արա այ դերասաններ: Չունեք արա, դուք ձեր շեֆերի նման դերասան մեռնում եք, ստատուս եք գրում, երբ պետք ա, լռում եք, երբ պետք ա, իրար վրա թքում եք, երբ պետք ա, իրար լիզում եք, երբ պետք ա: 
Ու ամենազարմանալին էն ա, որ դուք էլ եք մտածում, թե բացի ձեր երկու թայֆեքից՝ էս ՖԲ-ում էլ մարդ չկա՞։ Արա, սաղս ստեղ ենք, սաղս հիշում ենք ձեր ամեն խոսքը, ամեն արածը, ուղղակի շան տեղ չենք դնում, բայց դա չի նշանակում, որ ճիշտ եք: 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ուզում եմ ասեմ՝ տո ամոթ ձեզ, այ դերասաններ, այ կեղծավորներ:
էս ա ձեր դեմքը:

Դուք բոլորդ ՖԵՅՔ եք, ԱՐԱ՜։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել