«World Photography» կազմակերպությունը 2015թ. հրապարակել է «Sony World» լուսանկարչական մրցանակաբաշխության լուսանկարների ցանկը։ Անցած տարի լուսանկարների ռեկորդային քանակություն (173 444)  է ներկայացվել փորձառու, ինչպես նաև սիրողական նկարիչների կողմից՝ այս հեղինակավոր մրցույթի հաղթող ճանաչվելու ակնկալիքով։

Հաղթողների անունները կհայտարարեն ապրիլի 23-ին, իսկ մինչ այդ մենք առաջարկում ենք ուսումնասիրել բոլոր երեք կատեգորիաների («Մասնագետներ», «Բոլորի համար» և «Երիտասարդներ») մի քանի մասնակիցների աշխատանքները։

«Տունդրայում» (Simon Morris), անվանակարգ՝ «Մարդիկ», կատեգորիա՝ «Բոլորի համար»

18photos1

Գերմանացի մի փոքր տղա 40 աստիճան սառնության պայմաններում խաղում է ձյան հետ, Սիբիր

«Հետո նաև արյամբ» (Marcin Kloce), անվանակարգ՝ «Սպորտ», կատեգորիա՝ «Մասնագետներ»

18photos2

Նկարներում ներկայացվում է սումոյով զբաղվող ըմբիշների պարապմունքը։ Այս պարապմունքը դարձավ մի եզակի իրադարձություն, քանի որ այստեղ մասնակցում էր Յոկազունա Ակուխո Սոն, ով սումոյի աշխարհի փայլուն աստղ է, բազմաթիվ մենամարտերի հաղթող։ Հատուկ ուշադրություն է հատկացվել այն բանին, որ սումոյով զբաղվող ըմբիշը պետք է միշտ իրեն ֆորմայի մեջ պահի և դրա հետ մեկտեղ մնա չափազանց ճկուն, իսկ դա մեծ անակնկալ է այն մարդկանց համար, ովքեր նրանց մասին կարծիք են կազմում՝ միմիայն իրենց ահռելի կառուցվածքից ելնելով։

«Առատություն» (Christine Kapuschinsky Johnson), անվանակարգ՝ «Ժպիտներ», կատեգորիա՝ «Բոլորի համար»

18photos3

 

«Գորտային պատմություն» (Harfian Herdi), անվանակարգ՝ «Բնություն և կենդանական աշխարհ», կատեգորիա՝ «Բոլորի համար»

18photos4

Հրաշալի երեք գորտեր՝ առավոտյան լույսի ներքո։

 «Ծեր հովիվ» (Saeed Barikani), անվանակարգ՝ «Մարդիկ», կատեգորիա՝ «Բոլորի համար»

18photos5

Ձնաբքից զարմացած ծեր հովիվ Իրանի հյուսիսում՝ Գիլանի գյուղական վայրերում։

«Աղոթք» (Muhammad Berkati), անվանակարգ՝ «Արվեստ և մշակույթ», կատեգորիա՝ «Բոլորի համար»

18photos6

Բրոմո, Ինդոնեզիա

«Ստորջրյա  նրբագեղություն» (Jonathan Yeap Chin Tiong), անվանակարգ՝ «Սպորտ», կատեգորիա՝ «Մասնագետներ»

18photos7

Նկարիչը պատկերել է Սինգապուրում աղջիկների սինխրոն լողի թիմի պարապմունքի ստորջրյա նրբագեղությունը։

«Կապույտ դաշտեր» (Simon Butterworth), անվանակարգ՝ «Լանդշաֆտ», կատեգորիա՝ «Մասնագետներ»

18photos8

Նկարներն արվել են ոչ այնքան մեծ ինքնաթիռից, որը թռչում էր 1500մ  բարձրության վրա։ Բարձրությունը որոշիչ դեր ունի. այն օգնում է հստակ պատկեր ստանալ երկար ֆոկուսային հեռավորությունների շնորհիվ։ Օրվա ժամը և ամպամածությունը ևս որոշիչ են, վերացական (աբստրակտ) էֆեկտն ուժգնանում է ստվերի իսպառ բացակայության շնորհիվ։

«Առաջին հայացք» (Brent Stirton), անվանակարգ՝ «Ժամանակակից խնդիրներ», կատեգորիա՝ «Մասնագետներ»

18photos9

Արևմտյան Բենգալիա՝ Հնդկաստան, 2013թ. հոկտեմբերի 21։ Կույր աղջիկներ Սոնյան՝ 12 տարեկան, և Անիտա Սինգխը՝ 5 տարեկան, ապրում են սնանկության մեջ, նրանք ծնվել էին աչքի կատարակտով, որը և հետագայում հանգեցրեց կուրության։ Նրանք անընդհատ իրենց ծնողների ուշադրության տակ են, քանի որ մի վայրկյան անգամ չեն կարող մենակ մնալ, քանի որ չեն կարող զգալ արտաքին աշխարհի կողմից վտանգավոր իրավիճակներում հայտնվելու ռիսկը։ Վիրաբուժական միջամտությամբ նրանց խնդիրները 15 րոպեում լուծվում են, բայց քանի որ նրանց ընտանիքը չափազանց աղքատ է, նրանք չկարողացան վճարել վիրահատման գումարը։  Հնդկաստանում կան ավելի քան 12 միլիոն կույրեր, որոնց մեծամասնությունը տառապում է կատարակտով։ Աղքատությունը գլխավոր պատճառն է, որ միլիոնավոր մարդիկ դառնում են այս վիճակի ստրուկները։ Նվիրատվության շնորհիվ այս քույրերը վերջապես կարող են վիրահատության դիմել։ Այս լուսանկարների շարքը ներկայացվում է  մի քանի փուլով. նրանց կյանքը նախքան վիրահատությունը, տեսողության վերականգնման գործընթացը և դրա ավարտը, երբ նրանք աշխարհն իրենց համար նորովի են բացահայտում։

«Գլխատված» (Adrian Jaszczak), անվանակարգ՝ «Արվեստ և մշակույթ», կատեգորիա՝ «Բոլորի համար»

18photos10

Այս լուսանկարն արվել է Լեհաստանում՝ գեղարվեստական մարմնամարզության մրցաշարի ընթացքում։ Մասնակցող աղջիկների տարիքը 8-12 է։

«Անանուն» (Ramil Gilvanov/Rimma Gilvanova), անվանակարգ՝ «Ապրելակերպ», կատեգորիա՝ «Մասնագետներ»

18photos11

 

«Հավալուսնի կերը» (Melissa Little), անվանակարգ՝ «Բնություն և կենդանական աշխարհ», կատեգորիա՝ «Բոլորի համար»

18photos12

Այս հավալուսները, որոնք ապրում են Պորտ Վինսեթում՝ հարավային Ավստրալիայի Յորքի թերակղզում, այս կերպ են սպասում, որ իրենց կկերակրեն։ 

«Էվերլենդ Կորեա» (Julia Fullerton-Batten), անվանակարգ՝ «Ապրելակերպ», կատեգորիա՝ «Մասնագետներ»

18photos13

Էվերլենդը Կորեայի թեմատիկական ամենամեծ այգիներից մեկն է։ Ներկայացվում է բացօթյա լոգանք։ 

«Բեռլինը սառույցի վրա» (Alexander Klebe), անվանակարգ՝ «Լանդշաֆտ», կատեգորիա՝ «Բոլորի համար»

18photos14

Լուսանկարում պատկերված է փետրվարյան կիրակի, սա այն եզակի դեպքերից է, երբ Շպրե գետի կեսն ամբողջովին սառցակալված է։ Մարդիկ հետաքրքրությամբ ուսումնասիրում են նոր վայրեր, իսկ ոմանք նույնիսկ փող աշխատելու միջոց են գտել և գրոգ են վաճառում։

«Կարգապահություն» (Tarek Touma), անվանակարգ՝ «Ակնթարթ», կատեգորիա՝ «Բոլորի համար»

18photos15

Ուղտերն «աղային քարավաններով» անցնում են Աֆար Դանակիլի անապատով, նրանք օրական անցնում են ավելի քան 150կմ հեռավորություն՝ Ասալից դեպի Մեքել աղ կրելով, ինչպես նաև տեղափոխում են այլ վայրեր 55 աստիճան տաքության պայմաններում։

«Ուկրաինա. Կիև. Եվրոմայդան» (Vladyslav Musiienko), անվանակարգ՝ «Ընթացիկ զարգացումներ», կատեգորիա՝ «Մասնագետներ»

18photos16

Բողոքարկողը նվագում է դաշնամուրի բարիկադների վրա Ուկրաինայում՝ Կիևում, 2014թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունեցող հուզումների ժամանակ։

«Գանգես, մահի գետը» (Giulio di Sturco), անվանակարգ՝ «Լանդշաֆտ», կատեգորիա՝ «Մասնագետներ»

18photos17

Հնդիկ հավատացյալները հավաքվել են Գանգես գետի ափի մոտ և պատրաստվում են իրենց վրա ցայել սուրբ ջուրը, Հնդկաստան, 2008թ.

«Թատրոն» (Krishan Bansal), անվանակարգ՝ «Շրջակա միջավայր», կատեգորիա՝ «Երիտասարդներ»

18photos18

Այս լուսանկարում երևում է, թե ինչպես են դիտում աստղերը Արկայի միջազգային զբոսայգում։ Զարմանալի է, բայց որքան շատ ենք մեր երկրի շրջակա միջավայրը զննում իր բնական վիճակում, այնքան ավելի օտար է այն դառնում։ Սա կադր է՝ նկարված մի տեսանկյունից։

Նախնական ընտրված հաղթողներով բոլոր աշխատանքներն ապրիլի 24-ից մինչև մայիսի 10-ը  կներկայացվեն «Somerset House»՝ որպես 2015 «Sony World» լուսանկարչական մրցանակաբաշխության առանձին հատվածներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել