1  Բաց թող այն, ինչը չի օգնում, որ հոգիդ ժպտա ու աճի։ Կյանքը վայելելու համար է, ոչ թե անդադար դիմակայելու։ Քայլիր այն ճանապարհով, որը քեզ առաջ է մղում։ Դու միշտ ազատ ես անել այն, ինչը քեզ ստիպում է ժպտալ։

 2  Բաց թող այն բեռը, որ գիտես, որ պետք է հետևում թողնես։ Ժամանակի ընթացքում, երբ  մենք ավելի հասուն և իմաստուն ենք դառնում, սկսում ենք հասկանալ, թե ինչի կարիք ունենք և ինչ պետք է հետևում թողնենք։ Երբեմն հեռանալ նշանակում է քայլ անել դեպի առաջ։

 3  Բաց թող այն զգացումն ասես բավականաչափ արագ չես զարգանում։ Անկախ նրանից, թե որքան սխալներ ես արել, կամ որքան դանդաղ ես առաջ գնում, դու միևնույն է՝ առաջ ես բոլոր նրանցից, ովքեր չեն էլ փորձում։

 4  Դադարիր մտածել, թե շատ բան ունես կորցնելու։ Ի վերջո, դու ավելի շատ կզղջաս այն ամենի համար, ինչ չես արել, երբ դրա հնարավորությունն ունեիր, քան այն ամենի համար, ինչ արել ես։ Ավելի լավ է կյանքում երբեք ինքդ քեզ չհարցնես «իսկ ինչ եթե...» հարցը։

 5  Դադարիր մտածել քո կյանքի վերաբերյալ մյուսների կարծիքների մասին։ Կյանքիդ պատմությունը գրելիս թույլ մի տուր մեկ ուրիշին բռնել գրիչը։

 6  Դադարիր խնդիրներից խուսափելու սովորությունդ։ Դու չես կարող փոխել այն, ինչին վախենում ես դիմակայել։

 7  Դադարիր դատարկ բողոքներդ, եթե դու ինչ-որ բան չես սիրում փոխիր դա։ Եթե չես կարող փոխել դա, ապա փոխիր դրան ունեցած քո վերաբերմունքը։ 

 8  Մոռացիր արդարացումները։ Եթե դու իսկապես ցանկանում ես ինչ-որ բան անել, դու միջոց կգտնես դրա համար։ Եթե չես ցանկանում, ապա արդարացում կգտնես։

 9  Դադարիր ծույլ վերաբերմունք ցույց տալ ու ծույլ առօրյա վարել։ Դու չես կարող թերագնահատել տքնաջան աշխատող մարդուն։ Եղիր այդ մարդը։ Կյանքում դու չես ստանում այն, ինչ ցանկանում ես, դու ստանում ես այն, ինչի համար աշխատում ես։

 10  Դադարիր միշտ միևնույն սխալները գործել։ Դու չես կարող միևնույն սխալը երկու անգամ անել։ Երկրորդ անգամ արված սխալը ոչ թե սխալ, այլ ընտրություն է։

 11  Դադարիր կատարելության մասին երևակայությունդ։ Եթե ցանկանում ես իսկապես ինչ-որ բանում կատարելագործվել, դադարիր կատարելության հասնելու ձգտումդ ու դա փոխարինիր անվերջանալի խաղային ուսումնասիրությամբ։

 12  Դադարիր մտածել, թե լավագույնը հետևում է։ Քո կյանքը քո հետևում չէ, քո հիշողություններն են հետևում։ Քո կյանքը միշտ այստեղ է՝ այս պահին։ Թող քո այսօրվա յուրաքանչյուր փորձառությունը դարպաս լինի դեպի ավելի պայծառ վաղը։

 13  Դադարիր մտածել, որ դու պետք է միշտ ստանաս այն, ինչ ցանկանում ես։ Երբեմն իսկական հաջողություն է, երբ չես ստանում այն, ինչ ցանկանում ես։

 14  Դադարիր մտածել, թե կյանքն արդարացի է։ Եթե դու սպասում ես, որ աշխարհն արդարացի կլինի քեզ հետ, որովհետև դու արդար ես, ապա դու պարզապես հիմարեցնում ես ինքդ քեզ։ Ասես սպասես առյուծից, որ նա քեզ չուտի, որովհետև դու նրան չես ուտում։

 15  Դադարիր մտածել, որ մյուսներն ամեն ինչ ավելի լավ են անում, քան դու։ Իրականում ոչ ոքի մոտ էլ ոչինչ հեշտ չի լինում, բոլորն էլ խննդիրներ ունեն։ Եթե բոլորն իրենց խնդիրները հավաքեին մի կապոցում, ամենայն հավանականությամբ դու նորից քոնը հետ կվերցնեիր։

 16  Դադարիր այն սպասումներից, որոնք քեզ հետ են պահում։ Քո կյանքի որակը միշտ 10%-ով այն է, ինչ պատահում  է 90%-ն այն, թե ինչպես ես դրան արձագանքում։

 17  Դադարիր մտածել, որ ավելի կատարյալ ժամանակ կարող է գալ։  Դու չես կարող սպասել կատարյալ պահի, դա գոյություն չունի։ Դու պետք է հանդգնես անել դա այսօր, որովհետև կյանքը չափազանց կարճ է՝  միայն մտածելու համար այն  մասին, թե ինչ կարող էիր անել։

 18  Բաց թող միշտ հարմարավետ զգալու մոլուցքդ։ Եթե ցանկանում ես ազդեցություն ունենալ, հարմարվիր անհարմարավետություն զգալու մտքի հետ։ Բոլոր տեսակի զարգացումն ու աճը սկսում է այնտեղ, որտեղ ավարտվում է հարմարավետության սահմանը։

 19  Դադարիր մտածել, որ նախ պետք է ամեն ինչ իմանաս։ Պարտադիր չէ, որ դու ամեն ինչ հասկանաս՝ առաջ շարժվելու համար։ Պարզապես արա լավագույնը, որ կարող ես, մինչև որ ամեն ինչ ավելի լավ հասկանաս։ Հենց որ ավելի լավ հասկանաս, ամեն ինչ ավելի լավ կանես։

 20  Դադարիր հաջողության մասին ունեցած «ամեն ինչ կամ ոչինչ» մտածելակերպը։ Գնահատիր հաջողության ու ձախողման ծայրահեղությունների միջև ընկած տարածությունը՝ կյանքի ճամփրդությունն ու փորձառությունը։ Եվ ամեն ինչից զատ երբեք թույլ մի տուր, որ հաջողությունը գլխիդ, իսկ ձախողումը սրտիդ խփի։

 21  Դադարիր սխալներից խոսել։ Մի տար խնդիրներդ քեզ հետ, փոխարենը դրանք ոտքերիդ  տակ դիր ու օգտագործիր որպես քարեր, որոնց վրայով կարող ես առաջ քայլել։

 22  Թույլ մի տուր, որ ամենօրյա պայքարներդ ճնշեն քո լավագույն կողմերը։ Պահիր հավատքդ։ Հավատա, արժե։ Լավագույն ու հրաշալի բաների սկիզբը երբեմն ամենադժվարն է։

 23  Դադարիր անընդհատ անհանգստանալ։ Մտահոգվելը վաղվա խնդիրները քեզնից հեռու չի տանի, այլ կտանի այսօրվա խաղաղությունն ու ներուժը։ Դադարիր ամեն ինչի մասին չափազանց շատ մտածել։ Կյանքը չափազանց կարճ է։

 24  Դադարիր գնալ այն ամենի հետևից, որի կարիքը դու չունես, մի մտածիր դրա արժեքի մասին։

 25  Բաց թող անշնորհակալ մտքերդ։ Երջանկությունը երբեք չի գալիս նրանց մոտ, ովքեր չեն գնահատում այն, ինչ ունեն։ Այնպես որ շնորհակալ եղիր այսօր։ Կյանքը կատարյալ չէ, սակայն լավն է։

 26  Դադարիր կարծել, թե մնացած մարդիկ ավելի նորմալ են, քան դու։ Միակ նորմալ մարդիկ այն մարդիկ են, ում դու չես ճանաչում։

 27  Բաց թող այն էմոցիաները, որոնք քո լավագույն կողմերն են քեզնից խլում։ Ուժեղ մնա։ Նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն ինչ կործանվում է, դա այդպես չէ։ Կառավարիր էմոցիաներդ, մինչև դրանք կկառավարեն քեզ։

 28  Դադարիր փորձել ինչ-որ մեկին փոխել։ Շատ ժամանակ դու չես կարող փոխել մարդկանց ու պետք էլ չէ փոխել։ Կամ պետք է ընդունես նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, կամ պետք է ընտրես առանց նրանց ապրելը։

 29  Դադարիր ինքդ քեզ ատել։ Սիրիր ինքդ քեզ, ներիր ու ընդունիր ինքդ քեզ։

 30  Դադարիր մտածել, թե չափազանց ուշ է ամեն ինչ նորից սկսելու համար։ Հիշիր՝ միշտ ավելի լավ է այն աստիճանների ներքևում լինել, որն ուզում ես բարձրանալ, քան լինել այն աստիճանների վերևում, որը չես ուզում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել