1. Եթե աղջիկը միշտ շրթներկ է օգտագործում, և դրա հետ մեկտեղ ընդգծված են միայն շրթունքները, ապա նա բավականին գաղտնապահ մարդ է: Երբեք իր մասին ավելորդ բան չի պատմի, անգամ ընկերները նրա մասին քիչ բան գիտեն:


2. Կինն ընդգծում է աչքե՞րը: Նա միշտ վառ դիմահարդարում է աչքե՞րը` պոչիկներ նկարերով և թարթչաներկ քսելով: Դա նշան է, որ նա շատ է ուզում ուշադրություն գրավել դեպի իր հոգին: Ոչ թե մարմնին, արտաքին գեղեցկությանը, այլ հենց ներաշխարհին:


3. Երբ աղջիկը մի քանի տոնային միջոցներ է օգտագործում, դա հենց այնպես չէ: Եվ վատ մաշկն այստեղ կապ չունի: Բանն ավելի շուտ այն է, որ աղջիկը ցանկանում է թաքցնել իր ոչ այնքան լավ ու պայծառ անցյալը, ինչպես նաև իրեն լավ լույսի ներքո ցուցադրել: Պարզ ասած` շրջապատողների համար «պուպուշ» աղջիկ լինել:


4. Սնգույր (румяна) նախընտրում են «40-ն անց» կանայք կամ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով իրենց ծեր են զգում: Օրինակ, 29-ամյա աղջիկը կարող է հենց սնգույր օգտագործել, եթե կարծում է, թե այլևս ոչ ոքի դուր չի գալիս:


5. Միայն հոնքերը ներկում են տղամարդատիպ էակները: Չէ՞ որ հաստ և լայն հոնքերը բնորոշ են տղամարդուն: Այս կանայք ցանկանում են ընդգծել իրենց ուժն ու իշխանությունը` հերթական անգամ նվաստացնելով տղամարդուն:


6. Եթե աննման անծանոթուհու վրա մի գրամ կոսմետիկա չկա, մաշկը թարմ է, և դժվար է կռահել նրա տարիքը, ուրախացեք` ձեր առջև է հոգեբանական առումով ամենադիմացկուն տիպը: Այս գեղեցկուհին ապրում է առանց բարդույթների, անկեղծորեն սիրում է մարդկանց և ընդունում է կյանքն այնպիսին, ինչպիսին որ այն կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել