Զարմանալի են այն կարծիքները, թե այս պայմաններում Նեմցովի սպանությունը, այն էլ Կրեմլի պատերի մոտ, ձեռնտու չէր Պուծինի ռեժիմին, քանի որ լինելու էր հուժկու միջազգային արձագանք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Եթե նույն տրամաբանությունով շարժվենք, Պուծինի ռեժիմին ձեռնտու չէր Ղրիմի «Անեքսիան», այնուհետև արևելյան Ուկրաինայում սանձազերծած պատերազմը:
Կարող ենք դիտարկել նաև պատմական օրինակներ: Նույն տրամաբանությամբ ԽՍՀՄ տարբեր ժամանակների ղեկավարություններին ձեռնտու չէր միլիոնավոր սեփական քաղաքացիների կամ այլախոհների ոչնչացումը:
Նույն տրամաբանությամբ Հիտլերին ձեռնտու չէր ամբողջ երկրով հրեաների հանդեպ իրականացվող տեռորը կամ սեփական քաղաքական հակառակորդներին համակենտրոնացման ճամբարներ ուղարկելը:
Նույն տրամաբանությամբ Պինոչետին ձեռնտու չէր հազարավոր ընդդիմադիրների սպանությունները: Նույն տրամաբանությամբ Միլոշևիչին ձեռնտու չէր ալբանացիների հանդեպ իրականացվող սպանդը և էթնիկ զտումները և այլն:

Հ.Գ. Շատ դեպքերում բռնապետական ռեժիմները խորապես թքած են ունենում միջազգային բողոքի ձայնի վրա, նամանավանդ որ դրանից ավել ոչինչ չի լինում:

Հ.Գ.Գ. Շատ հաճախ իրականության հետ կապը լրիվ կորցրած բռնապետական ռեժիմների գործողություններում տրամաբանության հետ առնչություն ունեցող որևէ բան հնարավոր չէ գտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել