Ռուստամ Գասպարյանն էլ լքեց ԲՀԿ-ն: Արցախյան ազատամարտի այս հրամանատարին դժվար է առնետ համարելը, որովհետև մինչև վերջերս նա խոսում էր իշխանափոխության անհրաժեշտության մասին, մասնակցում էր ընդդիմադիր ազատամարտիկների հավաքներին, մամուլի էջերում նույնիսկ հնչեցնում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: ԲՀԿ-ն լքում են «աջից» ու «ձախից», կուսակցությունից հավասարապես դժգոհ են, օրինակ, Յուվեցի Կարոն, ով, իր իսկ խոսքերով, ամենաշատ քվեն է բերել Սերժ Սարգսյանի օգտին ու Ռուստամը, ով պահանջում էր նույն Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այս տարբեր մարդկանց երբեք էլ չի միավորել գաղափարն ու ծարգիրը, քաղաքական սկզբունքն ու թիմային աշխատանքը: Նրանց միավորել է Ծառուկյանի անձը, ով մեկի համար խողովակ է եղել իշխանության մեջ հայտնվելու համար, մյուսին թվացել է, թե նրա միջոցով հնարավոր է իշխանություն փոխել: Երկու թևերն էլ օբյեկտիվորեն հիասթափված են ու հեռանում են կուսակցությունից: Ութն արդեն հեռացել են, կհեռանան նաև նորերը: Ես չեմ պատկերացնում, որ Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը համակերպվեն Հովիկ Աբրահամյանի «կուրացիային», նույն կերպ չեմ պատկերացնում, որ քսակատերերը համաձայնեն «մուծվել» մի կուսակցության, որի ղեկավարը նախկին լրագրող է: Խմբակցությունում մնալու են 8-12 պատգամավորներ, ովքեր փորձելու են նոր ԲՀԿ ստեղծել՝ ինչ-որ նպատակների ու գաղափարների շուրջ: Դժվար է կանխատեսել նոր ԲՀԿ-ի ճակատագիրը, որովհետև ամեն քաղաք չէ, որ հնարավոր է վերականգնել հզոր ցնցումից ու աղետից հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել