Այս տեսանյութում ցուցադրվում է, թե ինչ կլինի փուչիկի հետ, եթե վերջինիս վրա նարնջի կեղևի հյութ կաթեցնեն։

Բանն այն է, որ եթերային յուղի կարևորագույն բաղադրիչներից մեկը` լիմոնենը, պարունակվում է ցիտրուսային մրգերի կեղևի մեջ և հայտնի է ռետինը քայքայելու իր հատկությամբ։ Դրա արդյունքում էլ փուչիկը պայթում է։ 

Այս փորձարկումը հետաքրքրական է նրանով, որ այն կարող եք փորձել տնային պայմաններում` դրանով զարմացնելով երեխաներին կամ ընկերներին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել