Այստեղ՝ ԱՄՆ-ում, շատ փայլուն հայ երիտասարդներ ունենք, ովքեր առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են գալ կամ վերադառնալ ու ապրել՝ աշխատելով իրենց պատմական հայրենիքում՝ թեկուզ իրենց ընտանիքից հեռու: Սակայն հստակ է, որ այստեղ առնվազն ամսական 2000-2500 դոլար աշխատավարձի հնարավորություն ունեցող ոչ մի անձ չի համակերպվի հայկական 100.000-150.000 դրամ ամսական աշխատավարձին: Նաև հանուն այս պայծառ երիտասարդների հաջորդ բոլոր կառավարություններն ուղղակի պարտավոր են ազատականացնել ու զարգացնել տնտեսությունը, որը կդառնա հայրենադարձության թիվ մեկ խթաններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել