Մենք ամեն օր, ամեն տեղ և ամեն ձևով ստեղծում ենք արհեստական բաժանարար գծեր, որոնք ուղղակի կործանարար նշանակություն ունեն Հայության համար: Միևնույն խրամատում գտնվող բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են Հայ Ազգի ապագայի մասին, ցանկանում են տեսնել Հայկական Ազգային Պետության ստեղծումը, զարգացումը և հզորացումը, կարճն ասած` պատրաստ են, ունակ են, կարող են, իրավունք չունեն ստեղծելու բաժանարար գծեր, որոնք էական չէ` ակամա են ստեղծվում, թե միտումնավոր` ինչ-ինչ ուժերի կողմից: Մենք ստեղծել ենք արհեստական հակադրությունների և վեճերի մի անիմաստ շարան` տղամարդիկ-կանայք, երիտասարդներ-տարեցներ, հեթանոսներ-քրիստոնյաներ, ղարաբաղցիներ-հայաստանցիներ, երևանցիներ-գյումրեցիներ, հումանիտարներ-տեխնոկրատներ և այդպես շարունակ... 
Մենք, գտնվելով միևնույն խրամատում, ունենալով միևնույն նպատակները և դրանց հասնելու միևնույն մեթոդաբանությունը՝ պիտի ազատվենք մեզ խանգարող և պառակտող բոլոր անհեթեթ խնդիրներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել