1. Հավատալով այն ասեկոսեներին, որ իր ամուսինը դավաճանում է իրեն, Պրահայի բնակչուհի Վերա Չերվակն իրեն նետեց 3-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից։ Այնպես ստացվեց, որ հենց այդ պահին նրա ամուսինը վերադառնում էր աշխատավայրից, ու Վերան ընկավ ուղիղ իր ամուսնու վրա։ Վերան ուշքի եկավ հիվանդանոցում, իսկ նրա «անհավատարիմ» ամուսինը մահացել էր տեղում։

2. Գերմանական մի ընկերության տնօրեն իր քարտուղարուհու հետ, ով իր սիրուհին էր, կնոջից թաքուն մեկնել էր ինչ-որ գեղատեսիլ լիճ ու փչովի նավակով իր սիրուհու հետ լողում էր լճում, երբ հարվածեց կայծակը՝ տեղում սպանելով սիրահարներին։ Իմանալով այս մասին՝ գործարարի կինը որակել էր ողբերգությունը որպես աստվածային միջամտություն։

3. 44-ամյա Ջեյմ Դինադին մեկնեց Մեն նահանգ Կոլումբիայից, որպեսզի հանդիպի մի կնոջ հետ, ում հետ ծանոթացել էր ինտերնետ նամակագրության միջոցով։ Հավանաբար, ժամադրությունը կնոջը դուր չէր եկել, ու նա հայտարարել էր, որ էլ չի ցանկանում հանդիպել այդ կրքոտ մաչոյի հետ։ Կրքոտ մաչոն էլ հավանաբար համարել էր, որ պետք է ցնցող տպավորություն թողնի՝ անսովոր սիրո խոստովանություն անելով, ու այդ երեկո, գալով կնոջ տան մոտ, նա իր կոկորդը կտրել էր բենզինով աշխատող սղոցով՝ ի նշան իր անսահման սիրու։ Նա մահացավ հիվանդանոցում։

4. Մի անգամ հիվանդանոց տեղափոխեցին միանգամից 4 մարդու. Շելլի Մյուլլերը գլխի վնասվածք ուներ, Թիմ Վեգասը թեթև ուղեղի ցնցում ուներ, Բրայան Քորքորանի մոտ լրջորեն վնասված էին լնդերը, իսկ Պամելա Կլեսիկը կորցրել էր աջ ձեռքի երկու մատները... Հետագայում պարզվել էր, որ Մյուլլերն ամուսնուն մեքենայով աշխատանքի էր տարել ու հրաժեշտ տալիս, բացի համբուրելուց, նաև իր կուրծքն էր ցույց տվել մի վայրկյանով։ Դա տեսել էր նաև Թիմ Վեգասը, ով այդ պահին նրանց մոտով անցած տաքսու վարորդն էր ու, շեղվելով այդ տեսարանից, կորցրել էր մեքենայի կառավարումն ու մխրճվել էր հիվանդանոցի շենքի մեջ, որտեղ այդ պահին ատամնաբույժ Պամելա Կլեսիկն ուսումնասիրում էր Քորքորանի բերանի խոռոչը։ Հարվածից ատամնաբույժը վեր էր թռել ու իր գործիքով վնասել էր հիվանդի լինդը, ու վերջինս ցավից ուժեղ սեղմել էր բերանը՝ կտրելով բժշկի երկու մատները։ Դե իսկ Մյուլլերի գլխին էլ ընկել էր հարվածի արդյունքում պատից պոկված քարի կտորը։

5. Մի պատմություն էլ ԱՄՆ-ից։ Դիտելով Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ ֆիլմերից մեկը՝ մի տղամարդ կոպիտ արտահայտություն էր արել վերջինիս հասցեին։ Ի դժբախտություն իրեն՝ նրա կինը Լոպեսի թունդ երկրպագու էր, ու նա այն աստիճան ծանր էր տարել ամուսնու ասածը, որ հարձակվել էր ամուսնու վրա՝ վիրավորանքների տարափ տեղալով վերջինիս գլխին, բայց այդքանով էլ չէր բավարարվել ու որպես վրեժխնդրություն՝ հրդեհել էր ամուսնու ավտոտնակը։ Ամուսնալուծության գործընթացն արագ ավարտվեց, իսկ այ հրդեհված ավտոտնակի համար կոմպենսացիա ստանալու համար մի քանի ամիս պահանջվեց։

6. Մուրմանսկի մի ընտանիքի ամուսնալուծության պատճառ դարձավ պոկերը։ Խաղամոլ ամուսինը պարտվել էր կնոջը խաղում։ Վիրավորված կինն ամուսնալուծություն էր պահանջել, սակայն այս պատմությունն, այնուամենայնիվ, հեփի էնդ ունեցավ, որքան էլ դա անհավատալի թվա. ամուսնալուծված կինը մի քանի ամիս անց նորից ամուսնացավ ու հենց այն մարդու հետ, ում նրան «պարտվել» էր իր նախկին ամուսինը։

7. Վիետնամական Հոշիմին քաղաքում մի աղջիկ ուզում էր իրեն ցած նետել կամուրջից դժբախտ սիրո պատճառով։ Այս տեսարանը հետաքրքրել էր շատ անցորդների, ու մոտ 50 առավել հետաքրքրասերներ կուտակվել էին կամրջի վրա, որպեսզի տեսնեն, թե ինչ կլինի վերջում։ Արդյունքում կամուրջը չէր դիմացել մարդկանց քաշին և փլուզվել էր, ինչի հետևանքով զոհվել էր 9 մարդ, իսկ աղջկան փրկել էին։

8. 21-ամյա չինացի մի կին՝ Ֆենգ Լունգ անունով, պարզել էր, որ իր 32-ամյա ամուսինը՝ Ֆան Լունգը, դավաճանում է իրեն, ներխուժել էր իրենց ննջարան ու մկրատով կտրել էր քնած ամուսնու անդամը։ Բժիշկներին հաջողվել էր հետ կարել տղամարդու սեռական օրգանը, սակայն ցասումնալից կինը թաքուն մտել էր հիվանդասենյակ ու երկրորդ անգամ էր կտրել ամուսնու «արժանապատվությունն» ու այն դուրս էր շպրտել պատուհանից, ինչից հետո փորձել էր փախչել, բայց արնաշաղախ ամուսինը հասել էր նրան ու հենց հիվանդանոցում ծեծել էր։ Հիմա Ֆենգ Լունգը կալանավորված է ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով։

9. Իսկ այս վերջին պատմությանը կարող եք ակնդրել ինքներդ։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել