Շատերը կարծում են, թե իրավական դաշտի խնդիրների լուծումը պետական մենաշնորհ է, և դրանք կարելի է լուծել միմիայն պետական մարմինների պարտաճանաչ և ճիշտ աշխատանքի շնորհիվ: Միանգամից ասեմ, որ շատ թյուր և միամիտ պատկերացում է իրավական դաշտի և նրա խնդիրների մասին: 
Իրավական դաշտի բաղկացուցիչներն են օրենքները (ենթաօրենսդրական և նորմատիվային ակտերը), օրենքը կիրառողը և ենթարկվողը: 
Պարզ հաշվարկի դեպքում ակնհայտ է դառնում, որ նախ օրենքը պիտի օրենք լինի, որպեսզի կառավարիչը չկարողանա այն ենթարկել իր շահերին: Համոզված եմ, որ մեր սեփական շահերը հանրայինից բարձր դասող կիսագրագետ և մականունավոր դեպուտատներով լի պառլամենտը չի կարող հասկանալ և կատարել լեգիտիմ օրենք ունենալու պահանջը: 
Իրավական նորմալ դաշտ հնարավոր է ստեղծել այն ժամանակ, երբ քաղաքացին գիտակցի իր շահը և կարողանա ճիշտ կողմնորոշվել: Միայն այս երկուսի՝ ԼԵԳԻՏԻՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԶՍՊԵԼ ԱՆՎԵՐՋ ՄՈԼՈՒՑՔՈՎ ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ՏԵՆՉԱՆՔՈՎ ԼԵՑՈՒՆ ՄԵՐՕՐՅԱ ԲՈՒՐԺՈՒԱՆԵՐԻ ԱԽՈՐԺԱԿԸ ԵՎ ՍՏԻՊԵԼ ՆՐԱՆՑ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԻՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել