Nina McArthur was able to recover from anorexia after boyfriend Martin Nash, 40, convinced her to seek help

23-ամյա Նինա Մակարթուրն աշխատանքի ընդունվեց բանկում։ Նա մեծ հույսեր էր կապում այդ աշխատանքի հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացավ, որ բանկի աշխատանքը շատ հոգնեցուցիչ ու լարված էր։ Երբ Նինան նոր էր աշխատանքի ընդունվել, նրա քաշը 53 կգ էր, սակայն աշխատանքային սթրեսներն այնքան շատ էին, որ նրա ողջ սննդակարգը վերջնականապես խախտվեց, ու նրա մոտ անորեքսիա սկսվեց։ Սննդակարգի խախտումները  Նինայի մոտ վաղուց էին սկսվել։ Նա դեռևս մանկուց զբաղվում էր աթլետիկայով, մի անգամ նրա մարզիչը նրան ասաց, որ ավելի հեշտությամբ կշարժվի, եթե մի փոքր նիհարի։ Աղջիկը սկսեց դիետաներ պահել։ Երբեմն նա առհասարակ հրաժարվում էր ճաշից կամ ընթրիքից կամ երկուսից էլ։

Miss McNashs weight plummeted to five stone after the stress of a job at a bank triggered anorexia

Անորեքսիայից բուժման ընթացքում

She is pictured after having recovered

Անորեքսիայից բուժվելուց հետո

Բանկային աշխատանքին ընդունվելուց հետո նա էլ ավելի սևեռվեց իր կազմվածքի վրա, ու ուտելու մասին մտածելն անգամ խորշանք էր առաջացնում աղջկա մոտ։ Եկավ մի պահ, երբ աղջիկն այնքան էր հյուծվել, որ ընդամենը 31 կիլոգրամ էր կշռում։ Ժամանակի ընթացքում նրա մենստրուացիոն ցիկլը դադարեց։ Ի վերջո, Նինայի շրջապատում բոլորն սկսեցին մտահոգվել նրա առողջության մասին, սակայն ամենից շատ նրա հարևան Մարտին Նաշն էր գոտեպնդում նրան ու համոզում բժշկի դիմել։ Այս տղամարդը 40 տարեկան էր, սակայն նա և Նինան այնքան էին կապվել, որ այդ մտերմությունն արդեն դուրս էր սոսկ հարևանության սահմաններից։

Miss McArthur was at  low point in her life when she met Mr Nash in 2013. Her periods had stopped and her work colleagues were worried about her health. Mr Nash convinced her to go to the doctor for help

Նինան ու Մարտինը

Բուժզննումից պարզ դարձավ, որ աղջկա լյարդը վնասվել էր։ Նինան սկսեց ինտենսիվ բուժման կուրս անցնել մի մասնավոր հիվանդանոցում։ Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց հետո նա ի վերջո կարողացավ ապաքինվել։ Նինան ասում է, որ միայն իր սիրեցյալի աջակցության ու բժիշկների շնորհիվ է կարողացել հաղթահարել անորեքսիան։ Որոշ ժամանակ անց հարևան սիրեցյալներն սկսեցին միասին ապրել։ Նրանք ամուսնացել են ու չնայած իրենց միջև առկա տարիքային մեծ տարիքային տարբերությանը (մոտ 20 տարի)՝ նրանք երջանիկ են միասին։

Now she has recovered, Miss McArthur says she is enjoying life. Ive been promoted at work and Ive recently moved in with Martin. Were very settled and he makes me smile everyday, she said

Նինան ցավով է հիշում այն ժամանակները, երբ ստիպված էր լինում մանկական հագուստ գնել խանութներից, քանի որ չափահաս մարդկանց համար նախատեսված հագուստի մեջ ինքը լող էր տալիս։ Ներկայումս աս ամենը լոկ անցյալի մղձավանջ է թվում։ Աղջիկը վերջապես վերագտել է իր առողջ կենսակերպը, իսկ անորեքսիան, որքան էլ որ զարմանալի լինի, օգնեց  աղջկան գտնել իր ողջ կյանքի սիրուն։ Նախքան հիվանդանալը Նինան մոտ չէր իր երբեմնի հարևանի՝ ներկայիս ամուսնու հետ, սակայն հիվանդությունը մոտեցրեց ու միավորեց նրանց։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել