Երբ լրացավ այս տղայի 5 տարին, նրան գլխուղեղի քաղցկեղ ախտորոշեցին: Մի քանի տարում նրան տարբեր բուժումներ նշանակեցին, սակայն ոչինչ չէր կարողանում կանգնեցնել հիվանդության զարգացումը, ու 7 տարեկանում Չեն Սյոտյանը արդեն կույր էր ու դատապարտված մահվան:

Ի հավելումն դրա՝ ընտանիքին պատուհասեց ևս մեկ դժբախտություն. հիվանդացավ տղայի մայրը: Չժու Լիի մոտ հայտնաբերվեց երիկամների հիվանդությունը, որը նույնպես մահացու վտանգավոր է:

Այս ծանր իրավիճակում տղայից ոչ ոք նման քաջություն ու ինքնազոհաբերում չէր ապասում:

5 տարեկանում երեխան ու մայրն իմացան, որ գլխուղեղի չարորակ ուռուցքը բուժման ենթակա չէ:

Օրեր շարունակ տղան անցկացնում էր հիվանդասենյակի մահճակալին, ապա իմացավ, որ մայրը ծանր հիվանդ է:

Չժուի մոտ հայտնաբերվեց երիկամային անբավարարություն, անհրաժեշտ էր փոխպատվաստում:

Կնոջն ասացին, որ այդ պահին նրա միակ դոնորը կարող է լինել որդին, մյուս դոնորների որոնման համար հարկավոր կլինի երկար ժամանակ: Սակայն մայրը հապշտապ հրաժարվեց այդ առաջարկից:

Փոքրի Չենը իմացավ, թե ինչ է տեղի ունեցել: Նա, վերջին ուժերը լարելով, ասաց իր մորը. «Եթե դու առողջ լինես, ես կապրեմ քո ներսում»:

Տղան մահացավ ապրիլյան մի առավոտ: Չժոուին փոխպատվաստեցին իր փոքրիկի երիկամը: Վիրահատությունից առաջ բժիշկներն իրենց գլուխները խոնարհեցին փոքրիկի արիության առաջ:

Վիրահատությունը հաջող անցավ, օրգանիզմն ընդունեց երիկամը, ու Չժոուն սկսեց առողջանալ:

Այս մայրն անսահման շնորհակալ է իր սիրելի ու յուրահատուկ տղային:

Այս խիզախ երեխան զոհաբերեց իր երիկամը մորը, որպեզի նրան փրկի՝ հրաժարվելով առողջանալու սեփական շանսից, թեկուզ և այն չնչին էր:

Տղայի մյուս օրգանները փրկեցին նաև երկու այլ մարդու կյանք:

Փոքրիկի զոհաբերությունն անիմաստ ու անհետք չանցավ:

Հիմա ամբողջ աշխարհը հիշում է նրա մասին ու հպարտանում նրա տղամարդկային արարքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել