Позитив для всех: счастье такое разное!Կա մի հաճախ կիրառվող ասացվածք. “Եթե ցանկանում ես երջանիկ լինել, ապա եղիր երջանիկ”: Սակայն միայն ցանկանալը քիչ է, երբեմն մարդկանց չի բավականացնում երջանիկ լինելու մոտիվացիան: Նրանք ուզում են լինել երջանիկ, սակայն չգիտեն ինչո՞ւ: Ստորև ներկայացնում եմ երջանիկ լինելու 10 պատճառ:
1. Երջանիկ մարդիկ ունեն շատ էներգիա: Երջանիկ մարդու մոտ էներգիան միշտ լինում է և հետևաբար նրա արդյունավետությունը ավելի բարձր է լինում:
2. Երջանիկ մարդիկ արագ են սովորում: Բաց են նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, և նրանք շատ արագ են ընկալում:
3. Երջանիկ մարդիկ ավելի հիմնավորված են: Լավ շարժառիթը արդեն հաջողության 80%-ն է կազմում:
4. Երջանիկ մարդիկ ավելի ստեղծագործական են: Երբ Դուք երջանիկ եք Ձեզ մոտ առաջանում է բազում իդեաներ:
5. Երջանիկ մարդիկ կայացնում են ավելի ողջամիտ որոշումներ: Ճիշտ որոշումներ ավելի հաճախ են ընդունում: Քանզի նրանք անընդհատ սթրեսներ չեն ապրում, որը սահմանափակում է առաջնահերթությունն ու հեռանկարները տեսնելու ընդունակությունները:
6. Երջանիկ մարդիկ ավելի լավ են աշխատում ուրիշների հետ: Նրանց մոտ ավելի լավ է լինում կոլեգաների հետ հարաբերությունները, որից էլ հետևում է նրանց ավելի լավ աշխատելը:
7. Երջանիկ մարդիկ լուծում են և ոչ թե բողոքում խնդիրներից: Դժվարություններ հանդիպելիս երջանիկ մարդիկ դրանք հարթում են, լուծում են առանց բողոքելու` սեփական բախտից, ամբողջ աշխարհից:
8. Երջանիկ մարդիկ տրամադրված են ավելի դրական: Իսկ օպտիմիստ մարդու ճանապարհը ավելի հաջող է և արդյունավետ:
9. Երջանիկ մարդիկ ավելի քիչ են հիվանդանում: Հետևաբար ավելի առողջ են լինում:
10. Երջանիկ մարդիկ չեն մտածում սխալների մասին, ուստի ավելի քիչ են սխալներ անում: Անհաջողություն չեն ծրագրավորում ,և այսպիսով նրանց հետ անհաջողություն ավելի քիչ է լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել