Շատ կանանց նման Էլիզաբեթ Մուրը, ով արդեն հատել է ութսունի եզրագիծը, ներքուստ իր տարիքից ավելի երիտասարդ էր զգում իրեն։ 8 ամիս առաջ, երբ նա թոշակի անցավ, նա ավելի շատ ժամանակ ուներ իր արտաքինով զբաղվելու համար։ Նա զգում էր, որ ներքին երիտասարդությունը հակասության մեջ էր մտել դեմքի խոր կնճիռների հետ, սակայն դա նրան ոչ թե բարդույթավորվելու ու իր արտաքինից հիասթափվելու մղեց, այլ հակառակը՝ կրկնապատկեց կատարելության ձգտումը։ Նա որոշեց դեմքի լիֆտինգ կատարել, որպեսզի ունենա ոչ միայն երիտասարդական կորով, այլև արտաքին։

Elizabeth Moore, 80 (pictured), decided to look into cosmetic surgery eight months ago when she felt her face no longer matched the way she felt inside

Նախքան վիրահատությունը Էլիզաբեթն ասել է.

Ես հույս ունեմ, որ նորից հնարավորություն կունենամ այնպիսի տեսք ստանալ, որն ունեի մոտ մեկ տասնամյակ առաջ։ Այն ժամանակ ես ավելի ինքնավստահ էի զգում ինձ։  

Elizabeth (pictured before surgery) says the reason she underwent the operation was because she wanted to look the best she could

Էլիզաբեթը նախքան վիրահատությունը

Վիրահատական միջամտության արժեքը մոտ 5000 դոլար էր։ Մասնագետները լիֆտինգ կատարեցին և ճարպ ներարկեցին այտերի հատվածում, որպեսզի վերացնեն սմքածությունը։ Էլիզաբեթի հարազատներն ու մտերիմները խելագարի տեղ էին դրել կնոջը։ Նրանք կարծում էին, որ այդ տարեց հասակում նման վիրահատության դիմելն անհեթեթություն էր։ Բացի այդ, այդ տարիքում վիրահատությունը կարող էր նաև վտանգավոր լինել առողջական  տեսանկյունից։

Elizabeth (right) is pictured here before her facelift with her husband of almost 60 years, David (left). Though David supported her decision, Elizabeth initially faced opposition from her daughter and some friends

Էլիզաբեթի ամուսինը, ում հետ վերջինս ապրել է մոտ 60 տարի, այն քչերից էր, ովքեր լիովին սատարում էին Էլիզաբեթի որոշումը։ 

Elizabeth, pictured here aged 45, has a busy social life, is a member of the local WI and enjoys practising tai chi and taking long walks in the countryside with her husband

Էլիզաբեթն այս լուսանկարում 40 տարեկան է։ 

Էլիզաբեթը միակը չէ, ով նման ռիսկի է գնացել։ Անգլիացի վիրաբույժների շրջանում անցյալ ամիս անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 65-ն անց կանանց շրջանում վերջին տարիներին զգալիորեն աճել է պլաստիկ վիրահատությունների տոկոսը։ Անշուշտ միշտ չէ, որ պացիենտները գոհ են մնում արդյունքից, սակայն Էլիզաբեթի վիրահատությունը բավականին հաջող ընթացավ և տվեց ցանկալի արդյունքը։

Elizabeth (pictured) believes it’s very important to enjoy life as much as possible at whatever age you are

Վիրահատական միջամտությունից անմիջապես հետո Էլիզաբեթի դեմքն այլայլված էր, սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ իր տեղն ընկավ, ու Էլիզաբեթի դեմքը շատ թարմ տեսք ստացավ։ 

Elizabeth is pictured here after the procedure which involved facelift, dermabrasion and fat injections into her cheeks to plump them up Elizabeth says her face was very sore because of the dermabrasion and she felt quite weak from the anaesthetic

Էլիզաբեթին վիրահատող բժիշկն ասել է, որ Էլիզաբեթն այնպիսի լավ առողջական վիճակում էր, որ առողջական տեսանկյունից ռիսկն ավելի բարձր չէր, քան միջին տարիքի կնոջ դեպքում։

Elizabeth (pictured) has been delighted with the results of the facelift and says her husband, David, and daughter, Katie, are both impressed with the results

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել