Էսօր խորհրդարանում այսպես ասած նախկին ոչ իշխանական պատգամավորներից մեկը շրջանառության հարկի մասին ասում է՝ սա էն եզակի դեպքերից է, երբ հասարակությունը համառորեն պայքարեց և հասավ արդյունքի: Փաստորեն հասարակության, պատգամավորների և պաշտոնյաների մի ստվար հատված պայքարեց մի օրենքի դեմ, որի նպատակը պիտի լիներ ստվերի կրճատումը: Հիմա էդ հասարակության ու պաշտոնյաների մի ստվար հատված հասավ նրան, որ ստվերի դեմ ուղղված օրենքը բառի բուն իմաստով խորտակվեց, ու դա համարում են հաղթանակ։ ՃՃ Էս հաղթանակը երևի իր «նշանակությամբ» ոչ միայն հավասարվեց, այլև անցավ Ավարայրի բարոյական հաղթանակից։ ՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել