Տարեսկզբին շարունակվել են կրճատվել տրանսֆերտների և ապրանքների արտահանման շրջանակներում ստացվող ֆինանսական միջոցները:
Ֆիզիկական անձանց միջոցով ոչ առևտրային ֆինանսական հոսքերի նվազումը կապված է ռուսական շուկայի հետ: Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների և ռուբլու արժեզրկման հետևանքով նվազել են այնտեղ արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտները, որի պատճառով էլ պակասել են նրանց կողմից Հայաստան ուղարկվող դրամական միջոցները:

Հետևելով շուկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ կարելի է ենթադրել, որ այս դրությունը երկար չի տևի, քանի որ արդեն նկատելի է ռուսական ռուբլու, թեկուզ փոփոխական, բայց արժևորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել