Գաղափարն ինձ ի սկզբանե դուր է եկել, և ես վաղուց կրում եմ անմոռուկը՝ որպես Հայոց ցեղասպանության խորհրդանիշ: Այդ նշանը, որն իմ կոստյումի վրա է, ոչ թե որպես նախշ է օգտագործվում, այլ որպես պրոպագանդա, երբ օտարերկրացին հարցնում է՝ դա ինչ է, շատ հանգիստ զրույց է բացվում Հայոց ցեղասպանության ու այն արհավիրքի մասին, որը վերապրել է հայ ազգը: Հիմա այդ ծաղիկը շատերի կողմից դարձել է շորի ամենասովորական աքսեսուար՝ «Բրոշկա»: Համացանցում հանդիպել եմ մայկաների, պայուսակների, թիթեռնիկների ու համոզված եմ՝ այսքանով չի սահմանափակվի մարդկանց երևակայությունը:

Ի սկզբանե մայկաները, որոնք խորհրդանշելու էին այդ արհավիրքը, ներկայացվել էին ու պետք չէր առանձին, սեփական մտքի թռիչքով ինչ-որ բաներ մոգոնել: Ի՞նչ է նշանակում թիթիզ պայուսակ սարքել սգո խորհրդանիշով կամ տոնական թիթեռնիկ արտադրել կոստյումների ու վերնաշապիկների հետ կրելու համար:

Տարբերանշանները կոստյումների վրա արդեն իսկ բավական են, որ մարդիկ տեսնեն ու հասկանան՝ ինչ է խորհրդանշում այդ նշանը, չհասկացողին էլ հանգիստ կարելի է բացատրել: Ցինիկաբար չի կարելի մոտենալ ամեն ինչին։ Ինքներս մեզ եթե չհարգենք, ուրիշից չենք կարող հարգանք պահանջել: Միմյանց հայհոյելով՝ արդյունքը 0 է, իսկ եթե դուք ինքներդ բացատրեք ու բացատրությունները լսեք, այդ ժամանակ 0-ն տեղից կշարժվի դրական միտումով:

Այդ նշանները բացառապես պետք է կրեն այն մարդիկ, ովքեր ընդունում են խորհուրդը, այն մարդիկ, ովքեր ներկայացուցչական այցերով լինում են արտերկրում, նրանք ովքեր շատ են այցելում արտերկիր։

Հ.Գ. Մեղավորներ մի փնտրեք: Այս ամենի համար մեղավոր ենք յուրաքանչյուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել