Հնդկաստանի Վերանասի բնակավայրի Ագորի ցեղի քրմերը մարդու մսով են սնվում և ապրում դիակիզման տարածքներում՝ հոգևոր լուսավորություն փնտրելով։ Իտալացի լուսանկարիչ Քրիստիանո Օստինելին որոշ ժամանակ է անցկացրել այս ցեղի մարդկանց հետ՝ նրանց ապրելակերպի մասին ավելին բացահայտելու համար։
Առեղծվածային այս ցեղախմբի մարդիկ ապրում են գերեզմաններում ու իրենց ծիսակարգերում օգտագործում մարդկային միս, ինչպես նաև խմում մարդկային գանգերից, ծամում ողջ կենդանիների գլուխներն ու մեդիտացիայով զբաղվում դիակների վրա՝ հոգևոր լուսավորության հասնելու համար։
Ագորիների կրոնը հինդուիստական աղանդ է իրենից ներկայացնում։ Հնդիկները վախենում են նրանցից՝ կարծելով, թե նրանք կարող են ապագան կանխագուշակել, քայլել ջրի վրայով ու չար մարգարեություններ իրականացնել։
Նրանք մարիխուանա, ալկոհոլ ու մեդիտացիա են օգտագործում, որպեսզի կարողանան հասնել գիտակցության բարձր աստիճանի, անջատվել իրականությունից ու իրենց մոտեցնել հինդու աստված Շիվային և աստվածուհի Կալի Մային։ Այսօր Վարանասիում մոտավորապես 20 ագորիներ են ապրում, սակայն 19-րդ դարում նրանց թիվը հարյուրավորների էր հասնում։
Նրանք օգտագործում են այն դիակների մասունքները, որոնք չեն նետվում Գանգես գետը՝ այդ թվում նաև սնվելով դրանցով։
Ագոնի ցեղի արմատները սերում են 17-րդ դարից՝ մաքրակրոն Բաբա Կինարամից, ով, ասում են, թե ապրել է մինչև 170 տարեկան։