11042175_816540658381142_161553271_n

Լիլիթ Բլեյանը գարնան մուտքը հատուկ դարձրեց՝ նվիրելով մեր ընտանիքին «Սպասող մարդու օրագիր» խորագրով իրանական ժամանակակից պոեզիայի անսովոր ժողովածուն… 366 էջ ունեցող այս ժողովածուի յուրաքանչյուր էջ իրանցի բանաստեղծների մի գործն է՝ Էդիկ Պողոսյանի թարգմանությամբ:

Սկսեմ իմ օրագիրը գրքի 1-ին էջով`

Սպասել. ընտրանք:
Չէ´, պարտադրանք: 

Ի՞նչ չի կարելի անել հիմա. չի կարելի սպասելը գործ, առoրյա դարձնել: Գործե´ք օրը: Մարտի 1-ն անսովոր զգացողությունների խառնուրդ ստացվեց. աշխատանքային օր էր իմ ու մեծ թվով սեբաստացի աշխատողների-սովորողների համար: Այսպիսի հագեցած ծրագրով վերապատրաստման դասընթաց անցկացնելը հենց սեբաստացիական ջանադրություն էր պահանջում: Շնորհակալ եմ: Այս շարքից էր նաև Արման Երանոսյանի նամակն ու իմ պատասխանը…

Հարգելի տիար Բլեյան,  Հանրակրթական Դիջիթեք ամենամյա ստուգատեսին  «Տնտեսագետի» ակումբի «Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսի նախագիծն արժանացավ գլխավոր մրցանակի, և հիմա ընթանում են նախագծի նպատակների իրագործման  համար անհրաժեշտ  շահառու անհատների և կազմակերպությունների ներգրավման աշխատանքներ: Օգտվելով ինքնակազմակերպման և ինքնիրացման կրթահամալիրյան ազատություններից՝ Մերի Թելունցը և ես տևական ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների  հետ ունեցել ենք  քննարկումներ, ինչի արդյունքում ձեռք է բերվել պայամանավորվածություն, որով ԿԲ-ն պատրաստ է նախագծի իրականացման ընթացքում մեզ աջակցել թե՛ մասնագիտական առումով, թե՛ խրախուսական մրցանակներով: ԿԲ-ի ներկայացուցիչ Արաքս Մանուչարյանի կողմից ներկայացվել է նաև պատասխան առաջարկ. ԿԲ-ն ցանկանում է համագործակցել մեզ հետ, խոսքը  միջազգային  Global Money week միջոցառման մասին է, որի նպատակներն ու էությունը ներկայացված է
Հարգանքով՝ Արման Երանոսյան:

Արման ջան, ուրախ եմ: Լավ է, որ գործի գլուխ կանգնած եք դու և Թելունցներից Մերին. զուլում զույգ է… Մերիին պատշաճ է դառնալ կրթահամալիրում տնտեսագիտական միջազգային նախագծի մեկնարկողը` քո հաստատուն ներկայությամբ: Եվ լավ է, որ ունենք ՀՀ Կենտրոնական բանկի կարգի գործընկեր: Գործեք: Քայլերի և արդյունքների մասին տեղեկացրեք, լուսաբանեք նախագիծը… Կրթահամալիրը և ես, իհարկե, անհրաժեշտ մասնակցություն կունենանք:

Այս և մնացած բոլոր, յուրաքանչյուր դեպքում իմացեք, նախաձեռնությունը, նախագիծը ստանալու են իմ առավելագույն աջակցությունը:

Էդիտ Հովհաննիսյանը խոստացած գարունը ճիշտ մարտի 1-ին բերեց… Գարունը սկսվում է Էդիտ Հովհաննիսյանով, և հոբելյանական հավաքն Էդիտին հարազատ մարդկանց միասին լինելու հնարավորություն տվեց: 2015-ը` Էդիտի համար գլուխգործոցի տարի. տեղին շնորհավորանք է:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել