Երեկ մի ֆրանսահայ ակտիվիստ նռան հյութ է լցրել թուրք դեսպանի վրա: Հիմա Եվրոպան կսարսափի, կխարխափի: «Ո՞նց կարելի է այդպիսի «դաժանություն» անել»,-կհորջորջա: Հալալ ա էդ տղուն, ու հյութն էլ նռան ա ընտրել, որովհետև նուռը հայկական խորհրդանիշ ա համարվում, սաղ լավ է մտածել ու իրագործել: Այսպիսի ակցիաները ևս մեկ անգամ մարդկանց ուշադրությունը հրավիրում են թուրք պաշտոնյաների կեղծ խոսքերի վրա:

Հիմա էլ բոլորը քննարկում են, թե ում հետ ու ոնց էր քնում Նեմցովը: Ժողովուրդ ջան, ինքը քաղաքական գործիչ էր ու թե ում հետ կքներ ու ինչ կաներ՝ դա նրա անձնականն է: Գոնե մահից հետո քննարկեք մենակ նրա հանրային գործունեությունը, թե չէ դրել եք՝ մարդու տեղաշորի մեջ խորացել եք, որ ի՞նչ անեք: Մոդել էր ընկերուհին, թե կողքի հայաթի հավաքարարը՝ հիմա ոչինչ չի փոխում, ու դրանով նրան սրանից ավել վնաս հասցնել չի լինի:

Այլընտրանքային ուժերին ու ընդդիմություններին անցանք, հիմա նոր բառ է սկսում շրջանառվել հայ հասարակությունում: Դա «ինստիտուցիոնալ ընդդիմություն» արտահայտությունն է: Մարդիկ տենց էլ չհասկացան՝ ինչ էր այլընտրանքը, ու միանգամից սկսեցին քննարկել նոր տերմինը: Մի խոսքով՝ ընդդիմությունների անվանափոխության լուրջ ինստիտուտ ենք հիմնադրել Հայաստանի Հանրապետությունում։ Ուրիշ ինստիտուտները դեռ լիարժեք չեն ձևավորվել:

Աշխարհին նոր ջրհեղեղ ա հաստատ պետք, Սոդոմենք կամաց-կամաց հաստատվում են աշխարհում: Հիմա էլ եռակողմ ամուսնություն, ու երեքն էլ տղամարդ: Մեկը կասի՞ ինձ՝ ինչո՞վ է ներկա աշխարհը Սոդոմ-Գոմորից տարբերվում: Կուռքեր ենք ստեղծել, տղեն տղուն ա սիրում, Աստծուն կրկին մեջքով ենք շրջվել ու աշխարհը լցրել ենք սին արժեքներով ու այլասերվածությամբ: Ջրհեղեղն էլ ա քիչ այժմյան մարդկությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել