1959թ. մարտի 3-ին հիմնադրվել է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանը: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան կամ ուղղակի Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է: Այն ստեղծվել է 1921թ-ին Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում։

Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

1945թ.-ին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957թ.-ին։

1959.թ-ին Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենքը. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները։

1962 թ-ին Մատենադարանն անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։

Հ.Գ. Մատենադարանը, որը մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։

Շնորհավոր, ՀԱՅ ԱԶԳ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել