Ժողովուրդ, երբ տեսնում եմ թե ինչպես առաջադեմ ցանցահայությունը, որը իրեն հիմնականում համարում է բարձր գիտակցություն ունեցող զանգված, հարձակվում, լայքում, քոմենթում և շեյր անում, սերիալների և սեքսի մասին նյութերը խանգարվում եմ…... Ժողովուրդ ջան, դուք գոնե գիտակցում ե՞ք, որ մենք, ոչ թե անդունդ ենք գլորվում, այլ վաղուց արդեն անդունդում ենք: Մի օրվա մեջ իմ ու Ալեն Սիմոնյանի երկու գրառումը, Blognews.am-ում մոտ 30.000 դիտում ունի, բազմաթիվ արձագանքներով, այն ժամանակ, որ մեզանից մեկը հանկարծ, որ մի լուրջ բան գրած լիներ, հազիվ թե մի 500 դիտում լիներ և մեկ, երկու արձագանք: Հայրենակիցներ, դուք գոնե պատկերացում ունեք, թե ինչ՞ է կատարվում ձեր Հայրենիքում, թե ինչքան կարիքավոր մարդիկ կան, թե ինչքան չունեվոր մարդիկ կան, որոնք ունեն ձեր աջակցության կարիքը: Բարձր գիտակցություն ունեցող ցանցահայեր, դուք որերրորդ տարին շարունակ ապրում եք միայն ու միայն ձեր հոգսերով ցանցում և մի քիչ էլ ստեղից դուրս: Եվ ես կարամ վստահ եզրակացնեմ, որ մենք բոլորս, տառապում ենք սադոմազոխիզմով, կասեք ինչո՞ւ, կպատասխանեմ, քանի որ ժամերով այստեղ ժամանակ անցկացնելով, գործի-տուն-գործի ռեժիմի համահունչ ապրելով, իշխանությունը ավազակներին հանձնելով և իրենց շպրտված կոպեկներով գոյատևելը, ոչ այլ ինչ է, քան սադոմազաոխիզմ: Սակայն ամենացավալին, որ այնուամենայնիվ հիմնականում ապահոված ցանցի ժողովուրդը, փոխանակ ստանձնի հասարակության առաջադիմողների դերը և իր գրոծողություներով, բարոյազկված և հուսալքված հասարակությանը օգնության ձեռք մեկնի, որի մեջ կլինի անդունդից դուրս ելնելու պարանը, ոչ մի նախաձեռնություն չի ցուցաբերում, օգնելու բազմաթիվ մարդկանց, որոնք ծերը ծերին հասցնելով ստրկություն են անում, որոնց իրավունքները ամեն օր ոտնահարվում են, որոնց սեփական Ես-ը ամենուր տրորվում է, բայց ելք չունենալով նրանք շարունակում են ստրկանալ, ոմանք էլ չդիմանալով լքում են այս երկիրը:

Հ.Գ. Այս գրառման, վերնագիրը հատուկ եմ սենց դրել, եթե Blognewsը հավանի և տանի ակնկալում եմ բազմաթիվ դիտումներ դառը փործից ելնելով: Սակայն միայն դիտումով չէ, շատ ավելի կարևոր են արձագանքները, քնարկումները և նախաձեռնություների առաջարկները:

Նավակ Ճոճողը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել