Tert.am–ը գրում է.

Շուրջ հազար ամերիկահայ մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի հայտնի «Ոսկե դարպասներ» կամրջի մոտ շաբաթ օրն անցկացված երթին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է Asbarez.com-ը` երթը կազմակերպել էին տեղի հայ համայնքի հոգևոր և համայնքային առաջնորդները: «Այսօր մենք երթի ենք դուրս եկել ոգեկոչելու ո՛չ միայն Հայոց ցեղասպանության, այլև` բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Միայն ճանաչելով և ընդունելով, որ այս ցեղասպանությունները տեղի են ունեցել, կարելի է բուժել մարդկության վերքերը», - ասել է ամերիկահայ ակտիվիստ Ալեքս Բաստյանը:

Սան Ֆրանցիսկոյի Bay Area շրջանում մոտ 30 000 հայ է բնակվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել