Tert.am–ը գրում է.

Ֆրանսիան հանդես է գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնումը ժամանակավորապես դադարեցնելու օգտին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը:

Օլանդն այս մասին հայտարարել էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգի հետ բանակցություններից հետո:

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ իր երկրի դիրքորոշումը ներկա դրությամբ այն է, որ բոլոր այն երկրներին, որոնք ցանկություն կհայտնեն մտնել ՆԱՏՕ, դա մերժվի:

Փոխարենը Օլանդը ավելի կարևորել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի գործունեության միջև պաշտպանական միասնական համակագրի ստեղծման հարցերի համաձայնեցվածությունը: Իր հերթին Ստոլթենբերգը հայտնել է, որ սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ն կատարում է իր ուժերի ամենազգալի մեծացումը, ինչում Ֆրանսիան կարևոր՝ առաջնորդի դեր ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել