homeFact.am-ը գրում է․

Պատկերացրեք Դուք քնած եք և երազ եք տեսնում: Երազում Դուք Ձեր սեփական տանն եք: Ինչպիսին է այն: Մանրամասն նկարագրեք (մեծ, փոքր, մուգ գույի, բաց, հին նոր, քանի սենյակ կա): Հիմա Դուք քայլում եք նեղ արահետով: Հանկարծ գետնի վրա մի աման կուժ եք գտնում: Ի՞նչ կա դրա մեջ: Եթե մեջը մի բան կա, փորձեք և զգացեք համը: Ի՞նչ համ է: Հիմա արահետը վերջացավ, դուք բացատ եք մտնում, բացատի մեջտեղում մի հսկա շինություն է: Ի՞նչ շինություն է դա: Ի՞նչ զգացիք այն տեսնելիս: Շինության շուրջն այգի է: Նկարագրեք այգին: Ծաղկո՞ղ է, ծաղկա՞ծ, թե՞ թառամող: Դուք դուրս եք գալիս այգուց և գնում անտառ: Անտառի ծայրում դուք պատ եք տեսնում: Ինչպիսի՞ն է պատը`  բարձր, ցածր, հնարավոր է անցնել, թե՞ ոչ: Հետո հանկարծակի մի փոքրիկ դուռ եք տեսնում: Կմտնե՞ք այդ դռնով, թե՞ ոչ: Իսկ պատի հետևում ջուր է, ինչպիսի՞ն էր այն՝ փոքրիկ առվա՞կ, թե՞ հորդառատ գետ, կլողա՞ք դրա մեջ: Արդյունքների վերլուծություն

Տունը: Տունը Ձեր պատկերացումն է սեփական անձի մասին: Եթե տունը հին է, ուրեմն Դուք չեք սիրում  փոփոխվել, նախընտրում եք հինը և ավանդականը: Եթե տունը մեծ է, դա նշանակում է, որ Դուք բավականին ինքնավստահ մարդ եք և ունեք բարձր ինքնագնահատական: Եթե տունը լուսավոր է, ուրեմն Դուք շատ լավատես եք: Սենյակների թիվը այն մարդկանց թիվն է, ում Դուք ուզում եք Ձեր կյանքում տեսնել:

Կուժը: Կուժը Ձեր պատկերացումն է սիրո մասին: Ինչքան գեղեցիկ ու թանկարժեք է այն, այնքան կարևոր է Ձեր կյանքում սիրո դերը: Պարունակությունը Ձեր փորձն է:

Շինություն: Շինությունը Ձեր պատկերացումն է կրոնի և Աստծո մասին։ Ամուր և մեծ շինությունը խոսում է Ձեր մեծ հավատի մասին: Այգի: Սա Ձեր պատկերացումն է շրջակա աշխարհի մասին: Եթե այգում ծաղիկներն ու բուսականությունը չորացած են, դա նշանակում է, որ Դուք անհանգստացած եք շրջակա միջավայրի վիճակով:

Պատը: Սա Ձեր պատկերացումն է մահվան մասին: Դուռը նշանակում է, որ Դուք հավատում եք, որ մահվանից հետո կյանք կա:

Ջուրը: Ջուրը Ձեր պատկերացումն է Ձեր ապագայի մասին: Եթե այն հորդառատ է ու մեծ, նշանակում է, որ Դուք վախենում եք Ձեր ապագայից: Եթե Դուք պատրաստ եք լողալ, նշանակում է, որ չեք վախենում սպասվող խոչընդոտներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել