Վերսկսվել է գիտահետազոտական աշխատանքները հնագույն Անիի ավերակներում, 5000-ամյա հայկական քաղաքը գտնվում է հայ-թուրքական սահմանին Կարսի նահանգում՝ Կարս քաղաքից 40 կմ հեռավորության վրա:
Անին ողջ պատմության ընթացքում եղել է բազմաթիվ քաղաքակրթությունների կենտրոնը:
Տեղական մշակույթի և զբոսաշրջության տնօրեն Հաքան Դողանայը հայտարարել է, որ Անիի պեղումները այս տարի կղեկավարի Փամուքքալե համալսարանը:
«Անի կարող է մուտք գործել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակը 2016թ-ին: Մենք նախախատեսել ենք, որ 2015-16 թ.թ. Կարսի և հնագույն Անիի ավերակները կվերականգնվեն, Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ցուցաբերում է մեծ աջակցություն մեզ այս հարցում: Անին մի գանձ է մեզ համար, որը պետք է ընդգրկված լինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Անին զբաղեցնում է 78 հեկտար հողատարածք և շրջապատված է 4500 մետր երկարությամբ բերդապարիսպով, այն եղել միջնադարյան հայկական թագավորության մայրաքաղքներից մեկը:
Անին համարվել է նաև «1001 եկեղեցիների քաղաք», այն գտնվել է առևտրական ուղիների խաչմերուկում: Անին ունի բազմաթիվ կրոնական շենքեր, պալատներ, իսկ պաշտպանական ամրությունը, ըստ մասնագետների՝ եղել է տեխնիկապես ավելի զարգացած և կատարելագործված այդ ժամանակաշրջանում աշխարհի նմանատիպ կառույցների համեմատ»,-ասել է Դողանայը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել