Մարտի մեկի մասին երեկ չցանկացա խոսեմ, բայց ընկերներիս խնդրանքով հիմա ասելիքս կասեմ: Փետրվարին պրակտիկա էի անցնում Դոնեցկում: Ամսի 25-ին ընկերս զանգեց, բա ախպերս ըստեղ արդեն լուրջ ա սաղ, մարդիկ մի այլ կարգի լավ են տրամադրված, դու էլ լավ կանես գաս: Պրակտիկայիս ավարտին դեռ 2 շաբաթ կար: Ասեցի՝ ախպերս, սպասեք հեսա մի երկու շաբաթից կմիանամ ձեզ: Ես լևոնական չէի էն վախտ, բայց որ ուզում էին հեղափոխություն անեին, դրա համար պտի գնայի: Էկավ մարտի մեկը...

Էտ երկու օրերը ընկերոջս հետ չէի խոսել, շատ տեղյակ չէի իրադարձություններին, ոչ էլ մամուլին էի հետևում: Մարտի երեքին զանգեցի ընկերոջս... նեղված էր,  ճնշված, վրեժով լի... Խոսացինք, պատմեց՝ ինչ ա էղել...

Մարտի 13-ին արդեն Երևանում էի: Դրանից առաջ քաղաքական որևէ իրադարձության չեմ խառնվել ու անգամ չեմ էլ հետաքրքրվել, բայց դրանից հետո սաղ փոխվեց:

Մեկուկես տարի հետո ձերբակալեցին Նիկոլ Փաշինյանին: Ձերբակալեցին մի մարդու, ով չվախեցավ դուրս գալ արյունարբու իշխանական համակարգի դեմ: Իսկ ինչ էր անում Լևոնը...

Որտեղ էր Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ Նիկոլը առաջնորդում էր ժողովրդին... Իհարկե իր տաքուկ տանը նստած: Նիկոլը չվախեցավ դուրս գալ իշխանությունների դեմ և այն դեպքում երբ ցանկացած պահի, այն էլ երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո իշխանությունները կարող էին իրեն սպանելու պատվեր տաին, ճնշելու համար ընդվզող մարդկանց:

Լևոնը չստորագրեց այն փաստաթուղթը, ըստ որի նա կարող էր տնից դուրս գալ, սակայն իր անվտանգությունը այլևս պետության կողմից չէր երաշխավորվի: Նիկոլը չվախեցավ.... Լևոնի համարձակությունը չհերիքեց...

Երկու տարի անց  2011թվ.-ին Փաշինյանը ազատ արձակվեց, և ՀԱԿ-ը բնականաբար շատ լավ դիմավորեց նրան, քանի որ այդպես էր պետք...

Անցել է չորս տարի: Նիկոլը առանձնացավ քաղաքական դաշտի թոշակառության հետ չհամաձայնվող և ամեն ձև ոչ մեկի առաջընթացի տեղ չթողող Լևոնից, ով անգամ այսօր չի ցանկանում անցնել արդեն իսկ ուշացած թոշակի:

Այսօր անշնորհակալ լևոնականները քլնգում են Նիկոլին: Քլնգում են մի մարդու, ով կանգնեց ազգի կողքին: Որտե՞ղ էին այժմեան ջահել ջուհուլները, երբ Փաշինյանը կտտանքների էր ենթարկվում ռեժիմի կողմից:

Յոթ տարի առաջ դուք աստվածացնում էիք Նիկոլին, իսկ այսօր վիրավորում եք վերջին բառերով, քանի որ ձեր ՏԵՐ-Պետրոսյանն այդպես է ուզում:

ՀԱԿ-ը արդեն անցյալում է, և Լևոնի մտավախությունը տեղին է: Գալիս է Փաշինյանի փայլատակման ժամանակաշրջանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել