Այսօր բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեցին 2 հայ դիզայներներ-մոդելավորողները` Վահան Խաչատրյանն ու Դիանա Շատվերյանը: Ամեն ինչ սկսվեց Վահան Խաչատրյանի սկանդալային հայտարարությունից, որտեղ նա Շատվերյանին մեղադրում էր իր մոդելավորած զգեստի միտքը գողանալու մեջ: 

Նայում ենք Դիանա Շատվերյանի ֆեյսբուքյան էջը և տեսնում ենք, որ նա այդ զգեստի լուսանկարը տեղադրել էր դեռ փետրվարի 28-ին՝ մակագրելով այն` «Beautiful Susanna in Shatverian»։

Այսօր էլ Դիանան որոշեց պաշտպանվել Վահանի մեղադրանքներից և արեց մի քայլ, ինչը խայտառակեց նրանց 2-ին էլ: Դիանան տեղադրեց մի լուսանկար, որում իրենց երկուսի մոդելավորած զգեստներին շատ նման մի զգեստ էր: Այդ քայլով նա փորձում էր ցույց տալ, որ Վահանն էլ ինքը չի այդ զգեստի հեղինակը: Ու սկսվեցին երկուսի երկրպագուների պատերազմները`  էլ գող փիսո, էլ քաչալ շուն... Ինչպես ասում են` ունքը հանելու տեղը աչքն էլ հետը հանեց: 

Փորձեցի համացանցում փնտրել այս զգեստի իրական հեղինակին և այն, ինչ պարզեցի, պատիվ չի բերում ոչ Վահանին և ոչ էլ իբրև «պաշտպանվելու» նպատակով այս նկարը հրապարակ բերած Շատվերյանին: Զգեստը հայտնի «Elie Saab» նորաձևության տան հավաքածուի զգեստն է: Ստացվում է` կռվախնձոր զգեստի հեղինակը հայ «տաղանդավոր» դիզայներներից և ոչ մեկը չէ: Ապա էլ ինչո՞ւ են իրենց երևակայում ու աջ ու ձախ ամպագոռգոռ հայտարարություններ անում: Դուք երկուսդ էլ զբաղված եք միայն հայտնի դիզայներների զգեստները նմանակելով ու մարդկանց խաբելով: Ու հիմա էլ լավ կլինի լռեք, քանի դեռ այլ կեղծիքներ ու խաբված մարդիկ էլ չեն բացահայտվել, ամոթ է ուղղակի: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել