Հարգելիներս և անհարգելիներս, կար ու կա մի Հայ ազգային կոնգրես, որից հեռացան բազմաթիվ մարդիկ` «վճռական» ու եսիմինչական պայքար մղելու բարձրագոչ արտահայտություններ անելով: 
Թե ինչ արեցին կամ չարեցին` մեր աչքի առաջ է: 
Հեռանալով Կոնգրեսից` դուք դրանով իսկ բարձրաձայն, կիսաձայն, թե ձեր մտքում ասել եք, որ սպասելիք չունեք այս ընդդիմադիր ուժից: 
Ու տրամաբանությունը հուշում է, որ ձեզ չպետք է հետաքրքրի, թե ինչն է սխալ անում այս ուժը, ինչը` ճիշտ, հաշվետվություն տալիս է, թե չի տալիս, որովհետև ԴՈՒՔ ԱՅԴ ՈՒԺԻՑ ԱՅԼԵՎՍ ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՔ: 
Դուք ոնց որ թե ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԵՔ ԱՅՆ ՈՒԺԵՐԻՑ ՈՒ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ, ում կոչով կամ ում հետ լքել եք Կոնգրեսը` աշխարհացունց գործեր անելու համար:
Դե մենք էլ էն հայտնի անեկդոտի նման մեզ համար, մի անկյունում նստած, մածուն ենք ուտում, ձեզ խանգարո՞ւմ ենք:
ԳորՁ արեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել