Առաջին նախագահի վերջին ելույթի հետ կապված «հայտնագործություններ» անող ընկերներիս համար անկեղծորեն ցավում եմ, որ բավականին երկար ժամանակ են «վատնել» իմանալու և «արժևորելու» մեծն կոմբինատորի անզուգական «գաղափարախոսությունը», նորանոր մանևրների՝ ենթատեքստները չտեսնելու հանգամանքը:
Մոլորեցնող վերլուծությունների միջից գրեթե միշտ աչք ծակող անազնվությունը, ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա համարելը, նժդեհյան ցեղակրոնությունը որպես ֆաշիզմի դրսևորում ներկայացնելն իր տեսակի մեջ երկրորդը չունեցող «մտքի գիգանտ»-ի՝ ծերունական մառազմի հասնող նորանոր ներմուծությունները համամարդկային փիլիսոփայության աղբարկղում պետք է տակավին նոր հույսեր չարթնացնեին:
Ինչևէ, ամեն մեկն իր ուրույն ազատությունն ունի դեպքերն ու երևույթները ընդունելու, արժևորելու, հասկանալու: Իսկ նրան անսխալական համարողների հետ գրեթե առնչություն չունեմ, նրանք նման են տիղմ ու կեղտաջուր բերող գետի համար լայն հուն ապահովողների:
Անարժեք են դառնում «կեղտից» ու ամեն տեսակ բացասականից խոսելը, թեկուզ գործով պայքարելը վերջիններիս դեմ՝ չնկատելով այն «ակունքը», որից սկիզբ է առել և դեռ շարունակվում է նորանոր ձևերի մեջ «ամփոփված»՝ «հոսելով» լցվել ոչ միայն կենցաղ, այլ գիտակցություն և հոգևոր ոլորտ: 
Հ.Գ. Եթե պատճառների հետ կապված չկա համապատասխան ընկալում, ապա հետևանքների դեմ պայքարելը միշտ կդառնա անպտուղ գործունեություն, ուժերի զուր վատնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել