Վերջին տարիներին պլյուս չափսի մոդելները գնալով ավելի ու ավելի լայն պահանջարկ են վայելում։ Նրանք սկսել են ոչ միայն նորաձևության ցուցադրություններին պոդիում բարձրանալ, այլև զարդարել ամենահեղինակավոր ամսագրերի շապիկները, գովազդել լողազգեստներ ու այլ մարզահագուստ։ 

In the last few years, plus size models who range from a UK size 14 to a size 22 are changing the face of fashion. Pictured: Ashley Graham

Էշլի Գրահամ

Plus size model Whitney Thompson

Վիթնի Թոմպսոն

Model Robyn Lawley at the American Ballet Theatre Spring Gala in New York last May

Ռոբին Լևլի 

Պլյուս չափսի մոդելների մուտքը նորաձևության աշխարհ շատ սպասված էր, քանի որ մի շարք կանայք, ովքեր ավանդական ընկալմամբ մոդելային կառուցվածք չունեն, ցանկանում էին տեսնել իրենց հավանած զգեստներն այնպիսի մարմնի վրա, որ նման էր իրենց իսկ մարմնին։ Հասարակության պահանջները նորաձևության արդյունաբերությանն իր թելադրանքն է պարտադրում։ Պլյուս չափսի որոշ մոդելների մուտքը նորաձևության աշխարհ սովորականից ավելի բուռն էր։ Օրինակ՝ Էշլի Գրահամը և Թես Հոլիդեյը համաշխարհային հռչակ են ձեռք բերել մոդելային կարիերայի շնորհիվ։ 

Model Robyn Lawley wearing lingerie brand Boux Avenue

Այս լուսանկարում պատկերված Ռոբին Լևլին ևս պատկանում է հանրահռչակ մոդելների թվին։ 25-ամյա այս ավստրալուհին պլյուս չափսի առաջին մոդելն է, ով զարդարել է «Sports Illustrated»-ի շապիկը։ Նա իր մոդելային կարիերան սկսել է որպես սովորական մոդել 17 տարեկանում, սակայն չի կարողացել տևական ժամանակ պահպանել սլացիկ կազմվածքը։ Այդ պատճառով էլ նա աշխատանքի է ընդունվել «Bella Model Management» մոդելային գործակալությունում։ Զարմանալիորեն իբրև պլյուս չափսի մոդել նա ավելի մեծ հաջողություն ձեռք բերեց, քան սովորական մոդել աշխատելու տարիներին։ 

Ashley models her new plus size clothing range for Navabi

Նա ներկայացնում է«Navabi» բրենդի ներքնազգեստները։ 

Candice Huffine attends the 2015 Pirelli Calendar Red Carpet on November 18, 2014 in Milan

Այս ժպտադեմ մոդելը Քենդիս Հուֆինն է։ Նա հռչակ ձեռք բերեց Պիրելիի օրացույցը զարդարելուց հետո։ Այս 30-ամյա մոդելը Վաշինգտոնից է։ Նա մոդելային կարիերայով զբաղվում է 2000 թ.-ից, սակայն նա ճանաչում ձեռք բերեց 2010 թ.-ին՝ «V» ամսագրի համար լուսանկարվելուց հետո։ Նրա լուսանկարները հայտնվել են նաև «Vogue» և «Harpers Bazaar» հեղինակավոր ամսագրերում։ 

Candice Huffine attends The Visionary World of Vogue Italia Exhibition Opening Night in New York
Քենդիս Հաֆինը «Vogue Italia»-ի «Երևակայական աշխարհը» ցուցահանդեսին 

Whitney Thompson at the Samsung Hope For Children Gala in 2011 in New York

Ուիթնի Թոմպսոնը ճանաչում ձեռք բերեց այն ժամանակ, երբ հաղթող ճանաչվեց «Ամերիկայի թոփ մոդել» շոուի 10-րդ եթերաշրջանում։ 27-ամյա ֆլորիդացի մոդելը շոուից հետո «CoverGirl» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը դարձավ ու Ռիհաննայի հետ միասին նկարահանվեց գեղարարական գովազդային հոլովակում։ Ուիթնին ներկայումս մոդելային կարիերային զուգահեռ զբաղվում է քարոզչական գործունեությամբ և հանդիսանում է «Սնվելու խանգարումների ազգային ասոցիացիայի» դեսպանն Ամերիկայում։ 2008 թ.-ին նա արժանացավ ամենաազդեցիկ կին տիտղոսին։ Անցյալ տարի նա ամուսնու հետ համատեղ ռեստորան բացեց, որի ղեկավարմամբ զբաղվում է մինչ օրս։ 

Toccara at the 46th NAACP Image Awards in Pasadena, America last month 

Տոկարա անունով այս մոդելը «պլյուս չափսի կին» արտահայտության փոխարեն մի նոր եզրույթ է հորինել՝ «իրական չափսի կին»։ Այնուամենայնիվ, նա ասում է, որ բնավ չի նեղվում, երբ իրեն դիմում են որպես պլյուս չափսի կին, քանի որ նա գեղեցիկ է այնպիսին, ինչպիսին կա։ Նա ունի իր կողմից մոդելավորված ներքնազգեստի շարք։ Բացի այդ, նա նաև DVD սկավառակ է թողարկել, որը կոչվում է «Fabulous Work-Out for Real Size Women» (թարգմանաբար՝ սքանչելի մարզանք իրական չափսի կանանց համար)։  

Tess Holliday in one of her many Instagram snaps 

Թես Մանսթերի սելֆին 

«Թքած ձեր գեղեցկության չափանիշների վրա» խորագրով շարժում սկսեց սոցցանցերում։ Թեսի դեբյուտը մոդելային աշխարհում տեղի ունեցավ 2011 թ.-ին։ Նա այնքան ակտիվ էր սոցցանցերում, որ «A&E» ընկերության աշխատակիցները, տեսնելով նրա լուսանկարները, ընտրեցին նրան իրենց «Heavy» (թարգմանաբար՝ ծանր) վավերագրական շարքը ներկայացնելու համար։ Այդ ժամանակից ի վեր 29-ամյա մոդելը գովազդել է «Benefit Cosmetics», «Domino Dollhouse», «SWAK», «Jessica Louise Clothing» և մի շարք այլ հեղինակավոր ընկերությունների արտադրանքը։ Նա աշխարհի լավագույն պլյուս չափսի կանանց վեցնյակում է։ 

It was Tesss large fanbase on social media that got her signed to modelling agency MiLK Model Management

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել