Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի քաղաքացի Աննա Դուրիցկայան պատմել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին։ Երեկոյի որոշ մանրամասներ և իր ներկայիս վիճակի մասին նա հայտնել է Skype-ով և հեռախոսով, փոխանցում է Интерфакс-ը։

Աղջկա խոսքով, ով ուղեկցել է Նեմցովին այդ երեկո, սրճարանում հանդիպելուց հետո իրենք ոտքով քայլել են դեպի Մեծ Զամոսկվորեցկի կամուրջը։ Նա նշել է, որ այդ երեկո ոչ մի հետապնդում իր կամ Նեմցովի հանդեպ չի նկատել։

Կամրջի վրա կրակել են Նեմցովի ուղղությամբ, ընդ որում՝ Դուրիցկայան չի տեսել մարդասպանին։ «Ես չգիտեմ՝ որտեղից մոտեցավ մարդասպանը։ Ես չեմ տեսել, քանի որ դա տեղի է ունեցել իմ մեջքի ետևում»,- ասել է աղջիկը։

Այժմ Դուրիցկայան գտնվում է շուրջօրյա հսկողության ներքո՝ իր ընկերների բնակարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել