Tert.am-ը գրում է.

Բորիս Նեմցովի սպանությամբ հանգչում է Ռուսաստանում խաղաղ քաղաքական փոփոխությունների հույսը, կարծում է շախմատի աշխարհի հայազգի չեմպիոն, ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը, փոխանցում է Deutsche Welle-ն։

«Բորիսը, ինչպես մենք ենք հասկանում, զուր հույսեր ուներ՝ տեսնել նորմալ, քաղաքակիրթ ժողովրդավարական կառավարման խաղաղ անցումը»,- ասել է Կասպարովը Reuters գործակալությանը տված հարցազրույցում։

Նա նշել է, որ «այժմ Պուտինի ներկայիս խիստ բռնապետությունը փոխելու հարցում շանսեր չի տեսնում»։ Նրա կարծիքով՝ եթե փոփոխություններ կատարվեն, ապա միայն «զանգվածային ընդդիմության» ճանապարհով։

Շախմատիստը համամիտ է Նեմցովի կողմնակիցների կասկածների հետ, որ սպանության հետևում կանգնած են ռուսական իշխանությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել