Երբ հասուն տարիքի, լուրջ մարդն է սկսում էժանագին հումորներ ու կատակներ անել, ոտի վրա, ձեռի հետ հումորիստի իմիջ կպցնել, այլևս ասելու բան չի մնում… Երբ իր ինտելեկտով փայլող անձը, կրկին պարզունակ ձևով ու ՀԱԿիստ ԲՏՌ-ների մակարդակի հռհռոցին ու հրճվանքին արժանանալով, սկսում է Բաբա Եգայի նման հեծնել ցախավելը և իր ծերունական, արդեն փայլը կորցրած մտքերի պարգևները սփռել Թատերական հրապարակում՝ ձեռ առնելով իր երբեմնի մտերիմ և նվիրյալ համախոհներին…
Նման ելույթներն ու պահելաձևը, երբ որդեգրում է Լևոն Տեր-Պետրոսյանը, որի հանրագիտական գիտելիքներով, քաղաքագիտական մտքի խորությամբ և ճկունությամբ ես երբևիցե հիացել եմ, այսուհետ ինձ կհիշեցնի հումորիստի իմիջ կպցնելու, ցախավելին հեծնելու նախասիրությունն ու Բաբա Եգային և Կաշչեյ Բեսմերտնիին առհասարակ…
Ահա և լեգենդների, առասպելների վերջը…
Այդ հանրահավաք-խառնահավաքից հետո ես առաջին անգամ ՀՀ առաջին նախագահի գործողություններին այլևս ներողամտորեն կվերաբերվեմ, ըմբռնումով…
Դա պայքար-պայքարի վերջն էր, պայքարիկների անփառունակ վախճանը…
Finita la commedia… Փակվեց քաղաքական կրկեսի վարագույրը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել