ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնևում կայանալիք հանդիպման ընթացքում կխոսեն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության բացահայտման մասին:

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին Ջոն Քերին ասել է ABC-ին տված հարցազրույցում:

Փետրվարի 28-ին ԱՄՆ պետքարտուղարը ռուսական իշխանություններին կոչ էր արել գտնել և արդարադատության առաջ կանգնեցնել ռուս ընդդիմադրի սպանության մեղավորներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոն Քերին մարտի 2-ին բանակցություններ կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել