Tert.am–ը գրում է.

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն ազատ են արձակել 19 ասորի քրիստոնյայի, որոնք պատանդ էին վերցրել փետրվարի վերջին:

Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, այս մասին ասվում է Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական խորհրդի հայտարարության մեջ: Ինչպես հաղորդվում է` պատանդներին բաց թողնելուց առաջ նրանց դատել են շարիաթի օրենքներով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի հյուսիս-արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական  խմբավորման ներկայացուցիչները  220 ասորի քրիստոնյայի են առևանգել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել