Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կլինի մեր մոլորակի հետ, եթե նրա երեսից մարդկությունը վերանա։

Մարդկության վերացումից ընդամենը 48 ժամ անց մետրոն կեղտաջրերի չհեռացման պատճառով կանցնի ջրի տակ։

Մեկ շաբաթից ատոմային և միջուկային ռեակտորները հովացնող վթարային գեներատորների վառելիքի մատակարարումը կդադարի։



Մեկ տարի անց, այն բանից հետո, երբ կապի աշտարակները կտապալվեն, ալեհավաքները կանջատվեն, իսկ բարձրավոլտ լարերը կսառչեն, մոլորակի վրա կբազմանա ավելի քան 10 միլիոն թռչուն։ Քաղաքները կլցվեն կենդանիներով։

Երեք տարի անց տաքության բացակայության հետևանքով ցուրտ շրջանների գազատարները կպայթեն։ Գազի արտահոսքը հրդեհների պատճառ կդառնա։ Շինությունները կսկսեն ճաքեր տալ, և նրանց կառուցվածքն անկայուն կդառնա։ Մեկ կամ երկու ձմեռվանից հետո տաքության բացակայության պատճառով կվերանան խավարասերները։

10 տարի անց շատ տների տանիքներ կոռոզիայի կամ քիմիական ռեակցիաների պատճառով կփլվեն։

20 տարի անց բոլոր երկաթյա սյուներն ամբողջովին կժանգոտվեն և կկոտրվեն։ Հարավային և Հյուսիսային Ամերիկաները կրկին կմիանան, քանի որ Պանամայի ջրանցքը կանհետանա։

100 տարի անց մեկ դար առաջվա փղերի 500 հազարանոց պոպուլյացիան կկրկնապատկվի 20 անգամ։ Մանր գիշատիչները, ինչպիսիք են աղվեսը, անհետացման եզրին կհայտնվեն` նոր մրցակցի` ընտանի կատվի հայտնվելու հետևանքով։

300 տարի անց շատ կամուրջներ կփլվեն։ Շատ ջրամբարների պատեր չեն դիմանա ջրի ճնշմանը և կավիրվեն։ Արդյունքում շատ քաղաքներ ջրի տակ կանցնեն։

500 տարի անց քաղաքները կվերածվեն ջունգլիների և խիտ անտառների։ Շատ ծառեր կաճեն հենց ավտոմեքենաների, շենքերի և մետաղյա ավերակների մնացորդների միջից։

15 հազար տարի անց մեծ քաղաքները կանցնեն սառցաբեկորների տակ։ Միակ բաները, որոնք ամբողջական կմնան, ստորգետնյա շինություններն են։

35 հազար տարի անց որոշ նյութեր, որոնք մարդկության գոյության շրջանում աղտոտում էին միջավայրը, վերջապես կյուրացվեն բնության կողմից։ Բայց, որպեսզի ազատվեն մնացած նյութերից, օրինակ կադիումից, բնությանն անհրաժեշտ կլինի ևս 75 հազար տարի։ 

100 հազար տարի անց մթնոլորտի ածխաթթու գազի չափաբաժինը կվերադառնա այս ցուցանիշին, որը եղել է մինչ մարդկության հայտնվելը։

250 հազար տարի անց ռադիացիան, որն առաջացել էր ատոմային ռումբերի պայթյունից, վերջապես կկլանվի բնության կողմից և կդադարի վտանգավոր լինել։

2 միլիոն տարի անց հնարավոր է՝ որոշ կենդանիների տեսակներ էվոլյուցիայի ընթացքում յուրացնեն պլաստիկե նյութերը և սնվեն դրանցով։

8 միլիոն 500 հազար տարի անց որոշ ճարտարապետական հուշարձանների մնացորդներ դեռևս կանգուն կլինեն, եթե ընթացքում ավերիչ երկրաշարժեր գրանցված չլինեն։ Բրոնզե արձանները հնարավոր կլինի ճանաչել դեռ 3 միլիարդ տարի։ Երկրի վրա դեռևս կշարունակվի կյանքը, բայց այնպիսի տեսքով, որ մենք նույնիսկ պատկերացնել չենք կարող։

6,5 միլիարդ տարի անց Երկիրը կհալչի Արեգակի ազդեցության տակ, որն արդեն կարող են կլանել այլ մոլորակներ` անխուսափելի դարձնելով Երկրի կործանումը։

Հավերժություն` կապի միջոցները, ինչպիսիք արբանյակներն են, կշարունակեն թափառել տիեզերքում` որպես մարդկության գոյության վերջին ապացույց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել