Երբ ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգն առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա, բացի հայտնի «Սա փոքր քայլ էր մի մարդու համար, բայց մի ամբողջ թռիչք` մարդկության համար» արտահայտությունից, մյուս տիեզերագնացների հետ զրույցից, Թռիչքների կառավարման կենտրոնում պարզ լսեցին, թե ինչպես նա ցածր ձայնով ասաց. «Հաջողություն, պարոն Գորսկի»։

NASA–ում շատերը մտածեցին, որ դա ուղղակի մարտահրավեր էր` նետված թշնամական խորհրդային ճամբարի տիեզերագնացներից մեկին։ Սակայն ստուգումները ցույց տվեցին, որ այդպիսի ազգանունով տիեզերագնաց չկա։ Երկար տարիների ընթացքում Արմսթրոնգին հարցնում էին, թե իրականում ինչ էր նշանակում այդ խորհրդավոր հայտարարությունը, բայց Նիլն ի պատասխան խորհրդավոր ժպտում էր և փոխում թեման։

Այդ հարցը Նիլ Արմսթրոնգին ևս մեկ անգամ տվեցին 1995 թ.–ի հուլիսի 5–ի հարցազրույցի ժամանակ։ Այդժամ, նշելով, որ տեր և տիկին Գորսկիներն արդեն մահացել են, նա որոշեց պատմել այդ հետաքրքիր պատմությունը։

«Մի անգամ ուշ երեկոյան մենք ընկերներով բեյսբոլ էինք խաղում մեր բակի հետնամասում, երբ գնդակը թռավ և ընկավ Գորսկի ամուսինների մասնաբաժին. նրանք բավական սկանդալային և չար մարդիկ էին։ Նրանք հաճախ նույնիսկ իրար հետ էին վիճում, բղավում միմյանց վրա, վիրավորում։ Դե իսկ ինչ վերաբերվում է հարևան երեխաներին, նրանք նրանց տանել չէի կարողանում։

Ինձ՝ որպես ամենահամարձակի, ուղարկեցին գնդակը բերելու։ Եվ երբ ես կռացած անցնում էի նրանց պատուհանի տակով, որից այն կողմ կրկին վիճում էին ամուսինները, տիկին Գորսկայան հանկարծ բղավեց.

–Օրալ սե՞քս։ Դու օրալ սե՞քս ես ուզում։ Դու դա կստանաս այն ժամանակ, երբ մեր հարևանի տղան կվազվզի Լուսնի վրա։»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել