Միջազգային Պեն ակումբը գրողների համաշխարհային ասոցացիա է, որն հիմնադրեց անգլիացի գրող Քեթրին Էյմի Դոուսեն Սքոթը 1921թ. Լոնդոնում:  Ակումբի առաջին նախագահ նշանակվեց Ջոն Գոլսուորսին: Առաջին անդամներից էին Բեռնարդ Շոուն, Ջոզեֆ Քոնրադը և այլք:Միջազգային Պեն ակումբը գրողների համաշխարհային ասոցացիա է, որն հիմնադրեց անգլիացի գրող Քեթրին Էյմի Դոուսեն Սքոթը 1921թ. Լոնդոնում:  Ակումբի առաջին նախագահ նշանակվեց Ջոն Գոլսուորսին: Առաջին անդամներից էին Բեռնարդ Շոուն, Ջոզեֆ Քոնրադը և այլք:

Նպատակն է`
1.աշխարհի բոլոր մասերում գտնվող գրողների միջև բարեկամություն հաստատել և ինտելեկտուալ փոխօգնությամբ հանդես գալ:
2. Ստեղծել համաշխարհային գրողների ասոցացիա` ընդգծելու գրականության կենտրոնական դերը համաշխարհային մշակույթի մեջ
3. Պաշտպանել գրականությունը ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող սպառնալիքներից, պայքարել ազատ խոսքի համար:

Պաշտոնապես ՊԵՆ ակումբը համարվում է համաշխարհային գրողների միություն: Նախկինում Պեն ակումբի նախագահներ են եղել Ալբերտո Մորավիան, Հենրիխ Բյոլը, Արթուր Միլլերը, Մարիո Վարգաս Լյոսան, Իրժի Գրուշը: Այժմ Պեն ակումբի նախագահն է Ջոն Ռոլսթըն Սոլը:

Պեն Ակումբի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում, բացի այդ կան 145 Պեն ակումբներ աշխարհի 104 երկրում:

Պենը ունի մրցանակներ` Ֆոլքների անվան` տրվող արձակի համար, Մալամուդի անվան` կարճ արձակի համար, Վոլքերի անվան մրցանակ` պոեզիայի համար, Օ. Հենրիի անվան տարեկան տրվող կրթաթոշակ և այլն:

Պենի Կազմակերպությունն օգնում է քաղաքական հայացքների պատճառով անազատության մեջ հայտնված կարիքավոր գրողներին սկսած 1960թվականից:

Հայաստանում Պեն Ակումբի նախագահն է Աննա Միքայելյանը, ցավոք, ակումբը հիմա չի գործում:

հիմնական նյութը` վիքիպեդիայից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել