Երեկվանից հա միտքս է գալիս Բաց հասարակության հիմնադրամի Հայաստանի գրանտների ցուցակը։ Այս դոլարները, որ սրանք այսպիսի առատությամբ ցփնել են մեր աղքատ երկրում, մեր քթից են հանելու։ Սա միայն մեկ տարվա՝ 2014 թվականի ցուցակն է։ Բա դրանից առաջ ինչքան են տվել։ Սրա վերջը լավ բան չի խոստանում։ Վտանգավոր գործ է նախաձեռնել մեր դեմ հարգելի գրանտատուն։ 
Պարզ է, որ դա նա մեր երկրի շահերից ելնելով չի անում։ Ունի որոշակի նպատակներ, որոնցից ամենակարևորը, իմ կարծիքով, հայ-ռուսական լուրջ դիմակայության սանձազերծումն է։ Նման դիմակայությունը լավ բան չի խոստանում մեր երկրին, եթե այն իրոք սանձազերծվի։ Մենք փոքր երկիր ենք ու հազիվ թե մեզ կործանելուց բացի ուրիշ վնաս կարողանանք հասցնել հսկա Ռուսաստանին։ Գրանտատուն փաստորեն չի խորշում նաև մեր մի փոքր ուժը իր նպատակներով կիրառելուց անգամ։ 
Այստեղ են ասել մկան մահը կատվի խաղը։ Մեզ համար նման դիմակայությունը մահվան ու կյանքի հարց է, իսկ գրանտատուի համար մի փոքրիկ խայթոց, Ռուսաստանին հասցնելու քմահաճություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել